13-05-2026 / 14:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն կավարտի Իրանի դեմ իր սկսածը․ Թրամփ

2026/05/13 13:13
ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չընդունի պատերազմի ավարտի և իր միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի պայմանները, ապա Միացյալ Նահանգները «կավարտի սկսածը»։ Այս մասին հայտնել է «The Times of Israel»-ը։ 

«Նրանք կա՛մ ճիշտ որոշում կընդունեն, կա՛մ մենք կավարտենք մեր սկսածը», – ասել է Թրամփը Չինաստան մեկնելուց առաջ:

Թրամփը հերքել է այն պնդումները, թե ԱՄՆ-ում աճող գներն իրեն ստիպել են ձգտել պատերազմի ավարտին․ «Ես չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին, ամենակարևորն այն է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք»,- ասել է նա։

Պեկինում Սի Ծինպինի հետ հանդիպումներից առաջ Թրամփը նշել է, որ չի կարծում, թե իրեն անհրաժեշտ կլինի Չինաստանի օգնությունը Իրանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է խոչընդոտել ծովային երթևեկությանը, որով իրականացվում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

«Չեմ կարծում, թե Իրանի հարցում մեզ օգնություն է պետք։ Մենք կհաղթենք՝ խաղաղ ճանապարհով, թե այլ կերպ: Ինչ ձևով էլ նայեք, մենք հաղթում ենք։ Մենք քննարկելու շատ հարցեր ունենք։ Անկեղծ ասած, չէի ասի, որ Իրանը դրանցից մեկն է, որովհետև մենք Իրանը լիովին վերահսկում ենք: Կա՛մ համաձայնագիր կլինի, կա՛մ նրանք կոչնչացվեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Իրանի գլխավոր բանակցողը երեքշաբթի հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է ընդունի Թեհրանի խաղաղության ծրագիրը, հակառակ դեպքում ձախողման կբախվի։ Այս հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Թրամփը երկուշաբթի զգուշացրել էր, որ հրադադարը փլուզման եզրին է։

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ իր պատասխանը ներառում էր պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ ռազմածովային շրջափակման դադարեցում և արտերկրում սառեցված իրանական ակտիվների ազատում։ Սակայն, Թրամփը խիստ քննադատել էր Թեհրանի պատասխանը՝ այն անվանելով «լիովին անընդունելի»։ Նա հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ամբողջական հաղթանակ» կունենա Իրանի նկատմամբ, և որ ավելի քան մեկ ամիս մարտերը դադարեցրած հրադադարը կանգնած է փլուզման եզրին։

Ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ Թեհրանում զորավարժություններ է անցկացրել՝ «ամերիկա-սիոնիստական թշնամու ցանկացած շարժին դիմակայելու մարտունակությունը բարձրացնելու» նպատակով։ Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն «դիվանագիտական հարթակում չընդունի իրանական ժողովրդի արդար և վերջնական պահանջները, ապա պետք է սպասի ռազմական դաշտում իր պարտությունների կրկնությանը»։

Նախորդ Լուրը

Թուրքիայի ԱԳՆ․ ՀՀ հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են

Հաջորդ Lուրը

Եվս մեկ կարևոր քայլ է կատարվել. Քըլըչը՝ Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի մասին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը հրապարակել է Վենեսուելայի քարտեզը՝ «51-րդ նահանգ» մակագրությամբ

13/05/2026
Ադրբեջան

Միրզոյան․ Այս պահին ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրման բանակցություններ չկան

12/05/2026
ԱՄՆ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP նախագծի իրականացումը

12/05/2026
Հաջորդ Lուրը

Եվս մեկ կարևոր քայլ է կատարվել. Քըլըչը՝ Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ առևտրային սահմանափակումների վերացումը

13/05/2026

Եվս մեկ կարևոր քայլ է կատարվել. Քըլըչը՝ Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի մասին

13/05/2026

ԱՄՆ-ն կավարտի Իրանի դեմ իր սկսածը․ Թրամփ

13/05/2026

Թուրքիայի ԱԳՆ․ ՀՀ հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են

13/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)