«Eurostat»-ի տվյալներով 2025 թվականին Վրաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրոպական միության երկրներից արտաքսված քաղաքացիների թվով։
Առաջին տեղում Թուրքիայի քաղաքացիներն են՝ 13 405 արտաքսված անձ, երկրորդում՝ Վրաստանի քաղաքացիները՝ 10 475, իսկ երրորդում՝ Սիրիայի քաղաքացիները՝ 8 370։
Ընդհանուր առմամբ, ԵՄ երկրները 2025 թվականին երրորդ երկրների 491 950 քաղաքացու են արտաքսել Եվրամիության տարածքից, ինչը 5,8 տոկոսով ավելի է 2024 թվականի համեմատ։ Ամենաշատ արտաքսումները գրանցվել են Գերմանիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում։ «Eurostat»-ի տվյալներով՝ 2025 թվականին ԵՄ անդամ պետություններում անօրինական բնակվել է Վրաստանի 16 230 քաղաքացի։
Բացի այդ, 2025 թվականին ԵՄ սահմաններին մուտքի մերժում է ստացել ԵՄ անդամ չհանդիսացող երկրների 132 600 քաղաքացի։ Այս ցուցանիշով Վրաստանը զբաղեցրել է յոթերորդ տեղը՝ 4 785 մերժումով։
Մուտքի մերժման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ուկրաինայի քաղաքացիների շրջանում՝ 26 975 դեպք։ Առաջին եռյակում ընդգրկվել են նաև Ալբանիայի՝ 12 430 և Մոլդովայի՝ 11 660 քաղաքացիները։







