18-05-2026 / 12:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվայի ուղղությամբ իրականացվել է վերջին տարվա ամենամասշտաբային դրոնային հարձակումը

2026/05/18 11:36
Միջազգային, ՌԴ

Մայիսի 17-ին Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում Ուկրաինայի իրականացրած դրոնային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հայտնում են տեղական իշխանությունները։

Ռուսական կողմի տվյալներով՝ երեք մարդ զոհվել է Մոսկվայի շրջանում, ևս մեկը՝ Բելգորոդի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանին։ Իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ սա վերջին մեկ տարվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ իրականացված ամենամասշտաբային դրոնային հարձակումն է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամում երկրի տարբեր շրջաններում խոցվել է ավելի քան 1000 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ միայն Մոսկվայի ուղղությամբ խոցվել է 81 դրոն։

Մոսկվայի մարզի իշխանությունները հայտնել են նաև վիրավորների մասին։ Ըստ նրանց՝ հարձակման հետևանքով վնասվել են մի շարք բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ, իսկ որոշ շրջաններում իրականացվել են տարհանումներ։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ նման գործողությունները պատասխան են ռուսական շարունակվող հարվածներին։ Նա նշել է, որ Ուկրաինան կարողանում է հարվածել մինչև 500 կմ խորության թիրախների։ Ուկրաինայի զինված ուժերը նաև հայտարարել են, որ հարվածներ են հասցվել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք օբյեկտների, այդ թվում՝ ռազմական նշանակության ենթակառուցվածքների։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական գործողություն»՝ պնդելով, որ այն ուղղված է եղել քաղաքացիական բնակչության դեմ։ Ռուսական կողմը, սակայն, չի հաղորդել ռազմավարական օբյեկտների լուրջ վնասների մասին։

Նախորդ Լուրը

2025-ին ՀՀ քաղաքացիություն ստացածների թվում գերակշռում են ռուսաստանցիները

Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետը մեկնել է Ադրբեջան

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026
Հայաստան

Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են Արևմուտքի պատճառով․ Լավրով

15/05/2026
Թուրքիա

Թուրքիան և Ղազախստանը համատեղ կարտադրեն ԱԹՍ-ներ

15/05/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետը մեկնել է Ադրբեջան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Աբու Դաբիի մոտակայքում հրդեհ է բռնկվել ԱԹՍ հարվածից հետո

18/05/2026

Վրաստանի վարչապետը մեկնել է Ադրբեջան

18/05/2026

Մոսկվայի ուղղությամբ իրականացվել է վերջին տարվա ամենամասշտաբային դրոնային հարձակումը

18/05/2026

2025-ին ՀՀ քաղաքացիություն ստացածների թվում գերակշռում են ռուսաստանցիները

18/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)