Հայաստանը մտադիր չէ լարվածություն ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը որևէ գործընկեր երկրի հետ հարաբերություններում «ապահարզանի» ճանապարհով գնալու մտադրություն չունի։
«Քաղաքականությունն ու դիվանագիտությունը նման մոտեցումներ չեն ենթադրում։ Մենք չենք ցանկանում նաև լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մեր երկրները կապված են բազմաթիվ կապերով, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ համագործակցությունը շարունակել առողջ երկխոսության պայմաններում։ Իհարկե, խնդիրներ կան, բայց դրանք առկա են բոլոր հարաբերություններում, և անհրաժեշտ է գտնել կառուցողական լուծումներ»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով Մոսկվայից հնչող հայտարարություններին, թե հնարավոր չէ միաժամանակ անդամակցել և՛ ԵԱՏՄ-ին, և՛ ԵՄ-ին, Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը դա լիովին գիտակցում է։
Նրա խոսքով՝ Երևանը շարունակելու է խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ, իսկ անհրաժեշտ որոշումները կընդունվեն այն պահին, երբ դրա ժամանակը գա։
«Երբ հասունանա պահը և անհրաժեշտ լինի որոշել, թե որ ուղղությամբ պետք է շարժվել, Հայաստանը համապատասխան որոշում կկայացնի։ Սա նորություն չէ, և որևէ արտաքին ուժ չպետք է մեզ դա հուշի»,- ասել է նա։
Նշենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը։
Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այդ մասին հայտնել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզոյանը՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսում:
«Մենք չենք պատրաստվում «ապահարզան» ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Խնդիրներ կա՞ն։ Անշուշտ։ Բայց ես կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհի բոլոր հնարավոր հարաբերություններում, այդ խնդիրներին պարզապես պետք է կոնստրուկտիվ լուծումներ գտնել»,- նշել է Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող հիշեցումներին, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, Միրզոյանը ընդգծել է՝ Հայաստանը դա շատ լավ հասկանում է։
«Մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք։ Երբ կլինի, կհասունանա, կգա այն պահը, երբ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք, որ պետք է լինենք այս կամ այն երկրների ընտանիքի անդամ, մենք որոշում կկայացնենք։ Այստեղ ոչ մի նորություն չկա, և դրսից չէ, որ մեզ այդ մասին պետք է ասեն»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։








