Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում ընթացել է հերթական հրապարակային ընդհանուր ունկնդրությունը, որի ընթացքում հնչել է հայկական հայտնի «Կիլիկիա» շարականը։ Այն կատարել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության սրբազան հայրերը։
Հռոմի Լևոն XIV պապը և Արամ Ա կաթողիկոսը միասին գլխավորել են հանդիսավոր արարողությունը։
Ընդհանուր ունկնդրության ընթացքում Հռոմի պապը հատուկ ողջույնի խոսք է ուղղել Արամ Ա կաթողիկոսին՝ նրան անվանելով «եղբայր», ընդգծելով երկու եկեղեցիների միջև առկա հարաբերությունների կարևորությունը և հնարավոր խորացման հեռանկարը։
«Սիրելի եղբայրներ և քույրեր, Արամ Ա՝ Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս, այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մեր մեջ, մինչ մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միությանը»,- նշել է Հռոմի պապը։
Նա նաև կոչ է արել աղոթել Լիբանանի և Մերձավոր Արևելքի խաղաղության համար։
Միջոցառումը Վատիկանում գնահատվում է որպես միջեկեղեցական երկխոսության և հարաբերությունների ամրապնդման հերթական կարևոր քայլ։







