Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։
Նշվել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում շնորհավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անցած Քուրբան Բայրամի կապակցությամբ: Քննարկվել են նաև Թուրքիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցերը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է ուղիղ առևտրի մեկնարկին ուղղված քայլերով։







