Սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Այս մասին, համատեղ հայտարարությամբ, տեղեկացրել են ԿԳՄՍ և ՆԳ նախարարությունները:
Ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։
Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․
1.ճանապարհային երթևեկության կանոնները,
2.ճանապարհային նշանները և գծանշումները,
3.լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,
4.հետիոտնի և ուղևորի վարքականոնները,
5.ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները,
6.վարորդական գործնական հմտություններ և այլն:
Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:








