Վրաստանի Գլխավոր դատախազ Գիորգի Գվարամաձեն հրապարակել է ընտանեկան բռնության վերաբերյալ տարեկան զեկույցը։ 2025-ին Վրաստանում ընտանեկան բռնության համար քրեական հետապնդման է ենթարկվել 4585 մարդ։
Նրա խոսքով՝ դեպքերի 91%-ում դատախազությունը խնդրել է նախնական կալանք՝ ամենախիստ կանխարգելիչ միջոցը մինչև վերջնական դատավճռի կայացումը: 2025-ին մեղադրյալների 62%-ը կալանավորվել է, ինչը վերջին 5 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։
Գվարակիձեն նշել է, որ մշակում են համապատասխան և արդյունավետ քրեական արդարադատության քաղաքականություն և նպատակ ունեն բացահայտել այն գործոնները, որոնք նպաստում են հանցագործության կրկնությանը։







