25-07-2026 / 05:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանը կշարունակի տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ ստանալ Ադրբեջանից

2026/06/09 15:49
Ադրբեջան, Վրաստան, Տնտեսություն, Քաղաքականություն

Վրաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված նոր համաձայնությամբ՝ Վրաստանը նախկինի պես տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ կստանա ադրբեջանական կողմից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պարզաբանելով Բաքվի հետ թարմացված պայմանագրի պայմանները։

Խոսքը երկու երկրների միջև բնական գազի մատակարարման 20-ամյա ռազմավարական պայմանագրի մասին է, որի ժամկետն ավարտվում էր այս տարի և ավելի վաղ երկարաձգվել էր ևս 20 տարով։ Վարչապետի պարզաբանմամբ՝ նոր համաձայնությամբ 500 միլիոն խորանարդ մետր ծավալը չի փոխվել, և գազի գինը մնալու է նույն արտոնյալ՝ սոցիալական սակագնով, ինչը թույլ կտա կայուն պահել Վրաստանի բնակչության և ջերմաէլեկտրակայանների համար սահմանված ներքին սակագները։

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Վրաստանը պատրաստվում է զիջել Հարավկովկասյան գազատարում («Շահ Դենիզ» խողովակաշար) իր բաժնեմասը, որպեսզի Ադրբեջանն ավելի շատ գազ ուղղի դեպի Եվրամիություն, Կոբախիձեն ուղղակի պատասխան չի տվել։ Նա միայն նշել է, որ Բաքվի հետ բանակցությունները վերաբերել են գազի ներկրման բոլոր երեք հիմնական ուղղություններին, ներառյալ «Շահ Դենիզ» նախագիծը, և արդյունքում երկրի համար երաշխավորված ծավալներն ավելացել են։

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025-ին Վրաստանն ընդհանուր առմամբ սպառել է 3,172 միլիարդ խորանարդ մետր գազ, որի հիմնական մասն ապահովել է Ադրբեջանը։ Բաքվից ներկրվել է 2,27 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը նախորդ տարվա համեմատ 1.6%-ով պակաս է: Այս ծավալից 666 միլիոնը կազմել է ուղղակի ներկրումը, 1,371 միլիարդը՝ լրացուցիչ պայմանագրերը, իսկ 235 միլիոն խորանարդ մետրը ստացվել է Հարավկովկասյան տարանցիկ գազատարից:

Միևնույն ժամանակ, ռուսական գազի ներկրումը կայուն աճ է գրանցել։ Վրաստանը Ռուսաստանից գնել է 886 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը 12%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից՝ կազմելով Վրաստանում գազի ընդհանուր սպառման շուրջ 28%-ը:

Նախորդ Լուրը

Իսրայելցի նախարարները կոչ են արել վրեժխնդրության նպատակով ձերբակալել «Հեզբոլլահի» զինյալների կանանց և երեխաներին

Հաջորդ Lուրը

Կրեմլը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ սպասում են ընտրությունների վերջնական գնահատականներին

Այլ Լուրեր

Իրան

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026
ԱՄՆ

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

24/07/2026
Հաջորդ Lուրը

Կրեմլը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ սպասում են ընտրությունների վերջնական գնահատականներին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

24/07/2026

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

24/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)