17-06-2026 / 13:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է իր զենքերը փոխանցել միայն պաղեստինյան իշխանություններին

2026/06/17 11:35
Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

«ՀԱՄԱՍ» շարժումը պատրաստ է իր զինանոցը փոխանցել միայն պաղեստինյան իշխանություններին և երբեք այն չի հանձնի Իսրայելին, ԱՄՆ-ին կամ նրանց հետ կապված որևէ կառույցի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է շարժման քաղբյուրոյի նախագահի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը։

«Զենքը կարող է փոխանցվել միայն պաղեստինյան կողմին՝ լինի դա Պաղեստինյան ազգային վարչակազմը, թե այն պաղեստինյան պետությունը, որը կստանձնի Գազայի հատվածի կառավարումը»,- ասել է նա։

Աբու Մարզուկի խոսքով՝ պաղեստինյան խմբավորումների զինաթափման հարցը քաղաքական բնույթ ունի, և դրա համար անհրաժեշտ է հստակ քաղաքական հեռանկար, որը, նրա կարծիքով, բացակայում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի կարգավորման ծրագրում։ Նա զգուշացրել է, որ հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել քաոսի։

«Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ Գազայի հատվածը վերահսկող ուժի զինաթափումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի կամ քաոսի առաջացման»,- նշել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։

Աբու Մարզուկը հիշեցրել է նաև Իրաքի փորձը, երբ ԱՄՆ ուժերը լուծարեցին իրաքյան բանակն ու ոստիկանությունը, ինչը, նրա խոսքով, հանգեցրեց քաոսի, քաղաքացիական պատերազմի և ահաբեկչական խմբավորումների տարածմանը։

Նախորդ Լուրը

Վրաստանի երկաթուղու նախկին ղեկավարը կոռուպցիոն գործով հետախուզման մեջ է հայտնվել

Հաջորդ Lուրը

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Քոնյա նահանգում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Իտալիան հրաժարվում է ուկրաինացի մանկատան երեխաներին վերադարձնել հայրենիք

17/06/2026
ԱՄՆ

Իրանի շուրջ խաղաղության ակնկալիքների ֆոնին նավթը շարունակում է էժանանալ

17/06/2026
Անվտանգություն

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Քոնյա նահանգում

17/06/2026
Հաջորդ Lուրը

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Քոնյա նահանգում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իտալիան հրաժարվում է ուկրաինացի մանկատան երեխաներին վերադարձնել հայրենիք

17/06/2026

Իրանի շուրջ խաղաղության ակնկալիքների ֆոնին նավթը շարունակում է էժանանալ

17/06/2026

Մեսսիի հերթական ռեկորդները Մունդիալում. նա կրկնել է Միրոսլավ Կլոզեի արդյունքը

17/06/2026

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Քոնյա նահանգում

17/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)