Թեհրանի քաղաքապետը հայտնել է, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մարմնին հրաժեշտ տալու և հիշատակի արարողություններից մեկը նախատեսվում է անցկացնել նաև հարևան Իրաքում՝ հուլիսի 8-ին: Փոխանցում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:
Քաղաքապետը չի հստակեցրել՝ Իրաքի որ քաղաքում է անցկացվելու հրաժեշտի արարողությունը: Հավանական է, որ այն տեղի կունենա Նաջաֆ կամ Քարբալա կրոնական քաղաքներից մեկում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 4-ին և 5-ին Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի արարողություն տեղի կունենա Թեհրանի «Իմամ Խոմեյնի» մոսալլայում:
Հուլիսի 6-ին սգո թափորի ուղեկցման պաշտոնական արարողություն կանցկացվի Թեհրանում, հուլիսի 7-ին՝ Ղոմ քաղաքում, իսկ հուլիսի 9-ին՝ Մաշհադ քաղաքում, որտեղ էլ կկայանա հուղարկավորությունը՝ Իմամ Ռեզայի սրբավայրի համալիրում։
Հիշեցնենք, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 28-ին:








