15-11-2025 / 01:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

COVID-19-ը տարածաշրջանում. hունիսի 3

2020/06/03 17:06
Ադրբեջան, Արցախ, Թուրքիա, Իրան, Հայաստան, Հասարակություն, Վրաստան

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 3-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է հունիսի 2-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է 32․325 թեստ, որոնցից 786-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 22 դեպք, առողջացել է 974 մարդ։
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 165․555 հաստատված դեպք և մահվան 4․585 դեպք, առողջացել է 129․921 հիվանդ:

Ադրբեջանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 273 նոր դեպք, 56 մարդ ապաքինվել է։ Մեկ օրում գրանցվել է մահվան երեք նոր դեպք։ Համավարակի սկզբից երկրում հաստատվել է վարակման 5․935 դեպք, որից 71-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 3․564 մարդ, 2․300-ը բուժումը շարունակում է հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ Վարակակիրներից 50-ի վիճակը գնահատվում է ծանր, 73-ինը՝ միջին ծանրության, իսկ մնացածի վիճակը կայուն է։

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 3․134-ով՝ կազմելով 160․696: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 3․117 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 70 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 8012: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 64 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 125 206 : Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 123 077 էր։ 2557 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչ օրս 997 009 թեստ է անցկացվել։

Վրաստանում վերջին 24 ժամում մահացել է մեկ քաղաքացի, գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 6-ով։ Աս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 800-ից բուժվողների թիվը կազմում է 144, մահացածների թիվը՝ 13, իսկ բուժված անձանց՝ 640:

Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10․524-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 515-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 170 դեպք կա, այլ պատճառով՝ 59։ Ապաքինվել է ևս 27 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3․454 է։ Փաստացի բուժվողները 6․841-ն են։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 61․650 անձ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են: Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում:

Նախորդ Լուրը

Թուրքիայի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի քաղաքացիներին կարգելվի դուրս գալ տնից հանգստյան օրերին

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Ադրբեջան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025
Ադրբեջան

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի քաղաքացիներին կարգելվի դուրս գալ տնից հանգստյան օրերին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)