01-06-2026 / 19:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի քաղաքացիներին կարգելվի դուրս գալ տնից հանգստյան օրերին

2020/06/04 09:43
Ադրբեջան, Հասարակություն

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի հետևանքով իշխանությունները որոշում են կայացրել՝ կրկին խստացնելու հակահամաճարակային միջոցառումները։

Մասնավորապես որոշվել է լիովին արգելել քաղաքացիներին՝ դուրս գալ տներից յուրաքանչյուր շաբաթվա վերջին 2-3 օրերին։ Ամենօրյա ճեպազրույցում թեմային անդրադարձել է Ադրբեջանի կառավարության մամուլի խոսնակ Իբրահիմ Մամեդովը։ Նա տեղեկացրել է, որ միջոցառման վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն հունիսի 4-ին։

Ենթադրվում է, որ ուրբաթ երեկոյից մինչև երկուշաբթի առավոտ լիովին կարգելվի մարդկանց տեղաշարժը, այդ թվում՝ կդադարի գործել հանրային տրանսպորտը։ Կդադարեցվի բոլոր տեսակի հաստատությունների գործունեությունը՝ բացառությամբ արտակարգ ծառայությունների։ Կփակվեն հանրային սննդի վայրերը և, հնարավոր է, նույնիսկ դեղատները։

Ադրբեջանի տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման վարչության պետ Ռամին Բայրամլըի խոսքով՝ կարանտինային ռեժիմի խստացումը հարկադիր քայլ է, քանի որ նոր վարակակիրների թիվը շուրջ 200 անգամ գերազանցում է առողջացողների թվին։ Հանգստյան օրերին տնից դուրս գալու արգելքը կարող է կիրառվել առաջիկա 1-2 ամիսների ընթացքում։

Նախորդ Լուրը

COVID-19-ը տարածաշրջանում. hունիսի 3

Հաջորդ Lուրը

Սիրիան ստացել է ռուսական ՄԻԳ-29 կործանիչների երկրորդ խմբաքանակը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ բանաձևի կասեցումը երկարաձգելու համար

01/06/2026
Հայաստան

Հայաստանը ճանապարհորդության համար ամենագրավիչ ուղղությունների ցանկում

01/06/2026
Ադրբեջան

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես կբացվի հունիսի 2-ին

29/05/2026
Հաջորդ Lուրը

Սիրիան ստացել է ռուսական ՄԻԳ-29 կործանիչների երկրորդ խմբաքանակը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փեզեշքիանը հայտարարել է, որ կշարունակի իր գործունեությունը առավելագույն ուժով

01/06/2026

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ բանաձևի կասեցումը երկարաձգելու համար

01/06/2026

ՆԱՏՕ-ն կոչ է անում մեծացնել պաշտպանական ծախսերը և աջակցությունը Ուկրաինային

01/06/2026

ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտական գործընթացը․ Իրանի ԱԳՆ

01/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)