23-06-2026 / 17:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանում առաջարկում են Իսրայելի դեմ նոր ճակատ բացել Ադրբեջանի ուղղությամբ

2026/06/23 15:22
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Ալիռեզա Մաջիդին «Tasnimcast» փոդքաստի ընթացքում համոզմունք է հայտնել, որ Իրանը պետք է Ադրբեջանի ուղղությամբ Իսրայելի դեմ նոր ճակատ բացի, ինչը թույլ կտա կապել Թել Ավիվի ձեռքերը տարածաշրջանային այլ ճակատներում, մասնավորապես՝ Լիբանանում։

«Իսրայելի նավթի 28 տոկոսը Բաքվից է գալիս, 22 տոկոսը՝ Ղազախստանից, ընդհանուր 50 տոկոսը՝ Կասպից ծովից: Կասպից ծովի էներգետիկ ոլորտում անկայունությունն ուղիղ ազդում է Իսրայելի էներգետիկ անվտանգության վրա: Իմ առաջարկն այն է, որ Aramco-ի օրինակով մի գործողություն էլ պետք է Բաքվի կամ Թենգիզի դեմ իրականացնել: Բաքուն ավելի հասանելի է: Պետք է լինի թիրախային հարված: Նախզգուշացնղ բաղադրիչն ավելի ազդեցիկ է, քան ավերածությունը. մյուս կողմը պետք է հասկանա, որ խաղն այստեղ ևս կարող է սկսվել, ու սկսի ծանրութեթև անել: Եթե Լիբանանի դիմաց Ադրբեջանի հավասարումը խաղարկես, Իսրայելի ձեռքերը կկապվեն, քանի որ Ադրբեջանից Իսրայելի բյուրոկրատական, տնտեսական կախվածությունն ավելի մեծ է, քան մերը՝ Լիբանանից»,- նշել է Մաջիդին: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի գործոնի խաղարկմամբ՝ Իրանն առնվազն կարճաժամկետ հեռանկարում կարող է կառավարել Լիբանանում Իսրայելի գործողությունները:

Մաջիդիի այս տեսակետները կիսել է նաև ռազմական վերլուծաբան Մոհամմադ Թահերին՝ հավելելով, որ Հորմուզի նեղուցը փակելու ավանդական սպառնալիքները չեն ազդում Իսրայելի վրա, իսկ Իրանի հիմնական առավելությունը միշտ եղել է անկանխատեսելիությունը։ Նրա խոսքով՝ Իսրայելի տարածքին հասցվող հրթիռային հարվածներն արդեն կանխատեսելի են դարձել, ուստի խաղադաշտը փոխելու և հակառակորդի ռազմավարական շահերին այլ տարածաշրջանում հարվածելու առաջարկը լիովին արդարացված է։

Թահերին հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կարող հերքել Իրանի հետ սահմանին իսրայելական հետախուզական-լրտեսական բազաների առկայությունը, որոնք ակտիվորեն օգտագործվում են Թեհրանի դեմ։ Որպես օրինակ՝ նա հիշեցրել է, որ ժամանակին Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտի ուղղությամբ արձակված իսրայելական «Hermes» անօդաչու թռչող սարքը օդ էր բարձրացել հենց Նախիջևանի տարածքից։ «Ադրբեջանի տարածքից բազմիցս սպառնալիք է ստեղծվել Իրանի անվտանգությանը:  Մենք այստեղ բավարար պատճառներ ունենք, որ դաս տանք Ադրբեջանին (խմբ՝ բառացի՝ ականջը քաշենք)»,-նշել է ռազմական վերլուծաբանը: 

Tags: ԱդրբեջանԻսրայելԻրան
Նախորդ Լուրը

ՄԱԿ-ի հանձնաժողովը՝ Իսրայելին մեղադրում է Գազայում երեխաների թիրախավորման և հնարավոր ցեղասպանության մեջ

Հաջորդ Lուրը

Բուլղարիայի մայրաքաղաքում ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»

Այլ Լուրեր

Ադրբեջան

Իրանը պատրաստ է Բաքվի հետ համագործակցել գազի սվոփ փոխանակման շուրջ. փոխնախարար

23/06/2026
Հայաստան

Բուլղարիայի մայրաքաղաքում ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»

23/06/2026
Անվտանգություն

Կատարի խոշորագույն գազային օբյեկտում պայթյուն է եղել․ կա առնվազն 13 զոհ

23/06/2026
Հաջորդ Lուրը

Բուլղարիայի մայրաքաղաքում ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն 2030 թվականի շեմին պատրաստվում են Ռուսաստանի հետ բախման. ՌԴ ԱԳՆ

23/06/2026

Հայաստանի կրթական ու գիտական համայնքը ChatGPT Edu-ի անվճար բաժանորդագրություն կստանա

23/06/2026

Իրանը պատրաստ է Բաքվի հետ համագործակցել գազի սվոփ փոխանակման շուրջ. փոխնախարար

23/06/2026

Բուլղարիայի մայրաքաղաքում ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»

23/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)