29-06-2026 / 12:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարձակումներն ու վերսկսել բանակցությունները

2026/06/29 11:07
ԱՄՆ, Իրան, Միջազգային, Քաղաքականություն

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել դադարեցնել վերջին ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունների վերաբերյալ։ Այս մասին «Reuters»-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են առայժմ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հունիսի 17-ին ստորագրված 14 կետից բաղկացած հուշագրի բոլոր դրույթների շուրջ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել երեքշաբթի Կատարում։

Համաձայնությունը ձեռք է բերվել մի քանի օր տևած փոխադարձ հարվածներից հետո։ Իրանը կիրակի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ էր հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին Բահրեյնում և Քուվեյթում՝ մեղադրելով Վաշինգտոնին հրադադարը խախտելու մեջ։ ԱՄՆ-ն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով։ Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը չպահպանի պայմանավորվածությունները, Վաշինգտոնը կարող է «ռազմական ճանապարհով ավարտին հասցնել սկսած գործը»։

Միաժամանակ Իսրայելը հայտնել է, որ նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքներին, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը լայն համաձայնության պահպանման կարևոր պայմաններից է։

Նախորդ Լուրը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

Հաջորդ Lուրը

Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Այլ Լուրեր

ՌԴ

Պուտինը խոստովանել է Ռուսաստանում վառելիքի պակասի առկայությունը` ուկրաինական հարվածների ֆոնին

29/06/2026
Մերձավոր Արևելք

Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

29/06/2026
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

29/06/2026
Հաջորդ Lուրը

Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պուտինը խոստովանել է Ռուսաստանում վառելիքի պակասի առկայությունը` ուկրաինական հարվածների ֆոնին

29/06/2026

Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

29/06/2026

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարձակումներն ու վերսկսել բանակցությունները

29/06/2026

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

29/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)