21-07-2026 / 08:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը

2026/06/29 10:21
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման օգտին քվեարկելուն։

«Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող և Միջազգային արդարադատության դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով քննվող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները։

Իրավական և պատմական իրողությունները անտեսող այս չարամիտ քայլը բացահայտում է Միջազգային քրեական դատարանում պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների առնչությամբ իրականացվող քննության շրջանակում կալանավորման հրամանների ենթակա Բենիամին Նեթանյահուի և նրա հանցակիցների հայտնված ծանր իրավիճակը։

Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի ավարտվեն Իսրայելի՝ տարածաշրջանում իրականացվող ծավալապաշտական և ապակայունացնող քաղաքականությունները, և որպեսզի Բենիամին Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ՝ հատկապես պաղեստինյան ժողովրդի, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար»։

Հիշեցնենք՝  հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն ներկայացրել էր երկրի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը: Առաջիկայում բանաձևը կներկայացվի Իսրայելի խորրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը:

Նախորդ Լուրը

Արաբագետը մեկնաբանել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշման նախագիծը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարձակումներն ու վերսկսել բանակցությունները

Այլ Լուրեր

Կարևոր

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

20/07/2026
Միջազգային

Սի Ծինփինը հայտարարել է արհեստական բանականության նոր միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

20/07/2026
Մերձավոր Արևելք

Հարավային Կորեան կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել տարածաշրջանը

20/07/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարձակումներն ու վերսկսել բանակցությունները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը

20/07/2026

Սի Ծինփինը հայտարարել է արհեստական բանականության նոր միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

20/07/2026

Հարավային Կորեան կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել տարածաշրջանը

20/07/2026

Իրանը ստացել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու առաջարկներ

20/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)