29-06-2026 / 14:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

2026/06/29 13:34
ԱՄՆ, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) միջազգային ծրագրերի գրասենյակի տնօրեն Ուիլյամ Քաննինգհեմի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի փորձը երկրաբանական ծառայության ձևավորման և զարգացման գործում, ինչպես նաև այդ փորձի հիման վրա հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր ուղղությունները։

Կողմերն անդրադարձել են նաև հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի հայտնաբերման, արդյունահանման և մշակման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղության ռազմավարական նշանակությունը։

Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մայիսին ստորագրված Հայաստան-ԱՄՆ Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությանը, ինչպես նաև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ու մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագրին։

Դեսպանությունից նշել են, որ քննարկումները նպատակ ունեն խորացնելու հայ-ամերիկյան համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող հանքային ռեսուրսների ոլորտում և խթանելու փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։

Նախորդ Լուրը

Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 1,300 մարդ է մահացել

Հաջորդ Lուրը

Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում բացվել է Հայաստանի Արմավիր քաղաքի անունը կրող ծառուղի

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում պատմական հայկական առանձնատները վերածվում են առևտրային օբյեկտների

29/06/2026
Հայաստան

Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում բացվել է Հայաստանի Արմավիր քաղաքի անունը կրող ծառուղի

29/06/2026
ԱՄՆ

Իսրայելը ոչնչացրել է «Հեզբոլլահի» ստորգետնյա ենթակառուցվածքը Լիբանանի հարավում

29/06/2026
Հաջորդ Lուրը

Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում բացվել է Հայաստանի Արմավիր քաղաքի անունը կրող ծառուղի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում պատմական հայկական առանձնատները վերածվում են առևտրային օբյեկտների

29/06/2026

Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում բացվել է Հայաստանի Արմավիր քաղաքի անունը կրող ծառուղի

29/06/2026

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

29/06/2026

Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 1,300 մարդ է մահացել

29/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)