14-10-2026 / 12:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը չի հրաժարվել Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությունից. Ալիև

2026/07/13 13:14
Ադրբեջան, Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է լրջորեն քննարկել Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը։

Շուշիում անցկացվող «Գլոբալ մեդիաֆորումի» բացման ժամանակ ունեցած ելույթում Ալիևն ասել է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով չգնալ այդ քայլին, ինչից հետո գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։

«Ադրբեջանը լրջորեն քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մեզ խնդրեց չանել այդ քայլը, ինչից հետո գործընթացը կանգ առավ», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ այդ ժամանակից ի վեր իրավիճակը չի փոխվել, իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Բաքվին ներկայացված պահանջները շարունակում են անընդունելի մնալ Ադրբեջանի համար։

Ալիևը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն պետք է վերականգնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչից հետո միայն Ադրբեջանը կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին։ Նա նաև նշել է, որ եվրոպական կառույցները պետք է «քաջություն ունենան ընդունելու իրենց թույլ տված լուրջ սխալը»։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն հրաժարվեց վավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, ինչից հետո Բաքուն հայտարարեց Վեհաժողովի հետ համագործակցությունն ու իր մասնակցությունը դադարեցնելու մասին։ Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանությունները սկսեցին նաև Եվրոպայի խորհրդից դուրս գալու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունից հրաժարվելու հնարավորության քննարկումը։

Նախորդ Լուրը

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կտեղակայի՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով

Հաջորդ Lուրը

Մահացել է Կատարի նախկին էմիր, «ժամանակակից Կատարի ճարտարապետ» շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանին

Այլ Լուրեր

Թուրքիա

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Եմենի շուրջ իրավիճակը

14/10/2026
Հայաստան

Հայաստանի եվրոպական ձգտումներն ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյան

14/10/2026
Անվտանգություն

Ռուսաստանում պայթել է Կենտրոնական Ասիան Ռուսաստանին կապող գազատարը

14/10/2026
Հաջորդ Lուրը

Մահացել է Կատարի նախկին էմիր, «ժամանակակից Կատարի ճարտարապետ» շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

U.S. President Donald Trump speaks next to Israeli Prime Minister Benjamin Netanyahu upon arrival for meetings at Trump's Mar-a-Lago club in Palm Beach, Florida, U.S., December 29, 2025. REUTERS/Jonathan Ernst

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր հարվածների հարցը

14/10/2026

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Եմենի շուրջ իրավիճակը

14/10/2026

Հայաստանի եվրոպական ձգտումներն ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյան

14/10/2026

COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են

14/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)