23-07-2026 / 12:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր ուժերը և սկսել ազգային երկխոսություն

2026/07/23 12:00
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավար Խալիլ ալ-Հայյան իր պաշտոնավարման առաջին քաղաքական ելույթում կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր քաղաքական ուժերին և անհապաղ սկսել համազգային երկխոսություն։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի թելեգրամյան ալիքին։

Նոր ղեկավարի խոսքով՝ պաղեստինյան ժողովրդի միասնության ապահովումը շարժման գլխավոր առաջնահերթություններից է՝ պաղեստինցիների օրինական իրավունքների պաշտպանության, Գազայի հատվածում արյունահեղության դադարեցման, բնականոն կյանքի վերականգնման և բնակչության տեղահանման կանխարգելման հետ մեկտեղ։

«Մենք ձեռք ենք մեկնում պաղեստինյան բոլոր խմբավորումներին և քաղաքական ուժերին՝ միավորվելու ընդհանուր հիմքի շուրջ՝ համաձայնեցված ազգային ծրագրի շրջանակում, որը կարտացոլի մեր ժողովրդի առաջնահերթություններն ու նպատակները»,- հայտարարել է ալ-Հայյան՝ ընդգծելով, որ ներկա փուլում միակողմանի գործողություններն անընդունելի են։

Նա նաև ընդգծել է անհապաղ ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը՝ մշակելու պաղեստինյան ազգային ինստիտուտների, առաջին հերթին՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության, վերակազմավորման մեխանիզմները։ Ալ-Հայյայի խոսքով՝ այդ գործընթացը պետք է իրականացվի ժողովրդավարական սկզբունքներով և ազգային համաձայնության հիման վրա՝ ապահովելով պաղեստինյան բոլոր քաղաքական ուժերի լիարժեք մասնակցությունը որոշումների կայացմանն ու ազգային ռազմավարության իրականացմանը։

Ելույթի ավարտին ՀԱՄԱՍ-ի առաջնորդը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ է արել ապահովել Գազայի հատվածի խաղաղ բնակչության պաշտպանությունը և Իսրայելին պատասխանատվության ենթարկել, իր խոսքով, ռազմական հանցագործությունների համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Գազայի հատվածում շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայյան ընտրվել է կազմակերպության քաղբյուրոյի ղեկավար։ Պաշտոնը թափուր էր մնացել 2024 թվականի հոկտեմբերից, երբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով Ռաֆահում սպանվել էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր Իսմայիլ Հանիյեին, որը 2024 թվականի հուլիսին սպանվել էր Թեհրանում իրականացված իսրայելական հարձակման հետևանքով։ Սինվարի մահից հետո քաղբյուրոյի ղեկավարի գործառույթները ժամանակավորապես իրականացնում էր շարժման ղեկավարության խորհուրդը։

Tags: ԻսրայելՀԱՄԱՍ
Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը զգուշացնում է՝ տարածաշրջանի ենթակառուցվածքները վտանգի տակ են

Հաջորդ Lուրը

Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան երկու նավթատարների վրա հարձակման մասին

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան երկու նավթատարների վրա հարձակման մասին

23/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը զգուշացնում է՝ տարածաշրջանի ենթակառուցվածքները վտանգի տակ են

23/07/2026
ԱՄՆ

Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները Մանիլայում ավարտվել են

23/07/2026
Հաջորդ Lուրը

Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան երկու նավթատարների վրա հարձակման մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան երկու նավթատարների վրա հարձակման մասին

23/07/2026

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր ուժերը և սկսել ազգային երկխոսություն

23/07/2026

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը զգուշացնում է՝ տարածաշրջանի ենթակառուցվածքները վտանգի տակ են

23/07/2026

Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները Մանիլայում ավարտվել են

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)