26-10-2026 / 03:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդյան երկու նավթատարների վրա հարձակման մասին

2026/07/23 12:02
Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

Եմենի իրանամետ «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ Կարմիր ծովում հարձակվել է Սաուդյան Արաբիային պատկանող երկու նավթատարի վրա՝ մեղադրելով դրանք իր կողմից հայտարարված ծովային շրջափակումը խախտելու մեջ, հայտնել է «Al Jazeera»-ն։

Շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ թիրախավորվել են Encelia և Layla նավթատարները։

Սաուդյան պետական լրատվական գործակալությունը, հղում անելով երկրի Տրանսպորտի գլխավոր վարչությանը, հաստատել է, որ Encelia նավը հարվածի է ենթարկվել՝ նշելով, որ անձնակազմի բոլոր անդամներին վտանգ չի սպառնում։

Սաուդյան կողմը հայտարարել է, որ նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու առևտրային նավերի և նրանց անձնակազմերի անվտանգության վերաբերյալ միջազգային կոնվենցիաները։

Հութիների խոսքով՝ հարձակումներն իրականացվել են բալիստիկ և թևավոր հրթիռներով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով, ինչի հետևանքով նավերի վրա հրդեհ է բռնկվել։

Յահյա Սարին նաև պնդել է, որ հութիների գործողությունների հետևանքով մոտ տասը առևտրային նավ ստիպված է եղել փոխել երթուղին և վերադառնալ։

Միացյալ Թագավորության Ծովային առևտրի գործողությունների կենտրոնը նույնպես հայտնել է, որ ստացել է տեղեկություն նավթատարի վրա անհայտ զինամթերքով հարձակման մասին։

«Նավի կապիտանը հայտնել է, որ անհայտ արկի հարվածից հետո նավում հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներն իրականացնում է անձնակազմը»,- նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Tags: ԵմենԻրանՍաուդյան Արաբիա
Նախորդ Լուրը

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր ուժերը և սկսել ազգային երկխոսություն

Հաջորդ Lուրը

Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումների վճարումները վաճառողներին՝ պահեստների վրա հարձակումից հետո

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Հաջորդ Lուրը

Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումների վճարումները վաճառողներին՝ պահեստների վրա հարձակումից հետո

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)