08-09-2026 / 01:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

2026/07/23 16:41
Ժամանց, Հասարակություն, Միջազգային

Եվրահանձնաժողովը Google-ին ընդհանուր 890 մլն եվրոյի տուգանք է սահմանել առցանց մրցակցության կանոնների խախտման համար։ Այս մասին հայտնել է «The Guardian» պարբերականը։

Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունը խախտել է «Թվային շուկաների մասին ակտը»՝ որոնողական համակարգում սեփական ծառայություններին առավելություն տալով մրցակիցների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակելով հավելվածների մշակողների հնարավորությունը՝ օգտատերերին ուղղորդելու ավելի էժան առաջարկների դեպի կայքեր կամ այլ հավելվածների խանութներ։

Տուգանքի կազմում որոնողական ծառայությունների խախտման համար Google-ը պարտավոր է վճարել 460 մլն եվրո, իսկ հավելվածների խանութի (Google Play) հետ կապված խախտումների համար՝ ևս 430 մլն եվրո։

Եվրահանձնաժողովը նաև պարտավորեցրել է Google-ին որոնման արդյունքներում երրորդ կողմի ծառայությունների նկատմամբ ապահովել արդար և ոչ խտրական վերաբերմունք, ինչպես նաև թույլ տալ հավելվածների մշակողներին իրենց առաջարկները ներկայացնել Google Play-ից դուրս։

Հանձնաժողովը նշել է, որ Google-ն արդեն սկսել է փորձարկել որոնման արդյունքների ցուցադրման որոշ փոփոխություններ, որոնք գնահատվել են որպես «էական առաջընթաց»՝ եվրոպական կանոններին համապատասխանելու ուղղությամբ։

Google-ի գլոբալ հարցերով նախագահ Քենթ Ուոքերը քննադատել է որոշումը՝ հայտարարելով, որ այն հիմնված է «սեփական շահերով առաջնորդվող բողոքատուների» պահանջների վրա և կարող է բացասաբար անդրադառնալ եվրոպացի սպառողների ու բիզնեսի վրա։ Նրա խոսքով՝ ակտն ընկերությանը ստիպում է հրաժարվել այնպիսի գործառույթներից, ինչպիսիք են հյուրանոցների, ավիատոմսերի և ռեստորանների իրական ժամանակի գների ու հասանելիության ցուցադրումը, ինչպես նաև թուլացնել Google Play-ի անվտանգության մեխանիզմները։

Google-ը կարող է բողոքարկել Եվրահանձնաժողովի որոշումը և պահանջել ժամանակավորապես կասեցնել դրա կիրառումը։

Tags: Գուգլ
Նախորդ Լուրը

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած իր դիվանագետներին

Հաջորդ Lուրը

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանին մասշտաբային հարված հասցնելու որոշմանը

Այլ Լուրեր

Միջազգային

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026
ԱՄՆ

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Անվտանգություն

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

07/09/2026
Հաջորդ Lուրը

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանին մասշտաբային հարված հասցնելու որոշմանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը զգուշացնում է միջուկային հարցը ՄԱԿ ԱԽ փոխանցելու հետևանքների մասին

07/09/2026

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)