27-07-2026 / 16:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք

2026/07/27 15:07
Ադրբեջան, Երիտասարդ փորձագետ, Քաղաքականություն

Ժամանակակից աշխարհում տեղեկատվական պատերազմը դարձել է ռազմավարական կարևոր գործիք։ Այստեղ կարելի է վերլուծել՝ ինչպես է լեզուն և նարատիվը վերածվում հոգեբանական ազդեցության գործիքի, ինչպես են ձևավորվում թշնամական ազդակները։ «Տեղեկատվական պատերազմ» հասկացությունն առաջին անգամ գործածել է ֆիզիկոս Թոմաս Ռոնը 1976թ․-ին Boeing ընկերության համար պատրաստած «Զենքի համակարգերը և տեղեկատվական պատերազմը» հաշվետվության մեջ։  Այս համատեքստում տեղեկատվական-հոգեբանական ազդեցության օրինակ է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, որը վաղուց կրում է համակարգային բնույթ։  Դրա հերթական դրսևորումն է այն, որ Ադրբեջանում վերջերս տեղի է ունեցել  «Ատելության խոսքը և պատմական փաստերի կեղծումը հայկական միջնակարգ դպրոցներում» գրքի շնորհանդեսը։ 

 Տարիներ շարունակ պետական մակարդակով ատելության խոսք տարածող ադրբեջանական կողմը փորձում է փոխել դերերն ու հանդես գալ որպես «զոհ» կամ «օբյեկտիվ գնահատող»։ Սեփական կրթական ու մշակութային համակարգում առկա հայատյացությունը քողարկելու համար հայկական կողմին վերագրում են նույն այն երևույթները, որոնցում իրենք են մեղադրվում։ Չցանկանալով իրական խաղաղություն՝ ադրբեջանական կողմն ընտրել է «զոհի» դեր ստանձնելու և սեփական պատասխանատվությունը դիմացինի վրա բարդելու մանիպուլյատիվ քաղաքականությունը և այս գրքով փորձում է ցույց տալ, թե իբր Հայաստանը պատրաստ չէ խաղաղության։ Այդպիսով ադրբեջանական կողմը փորձում է չեզոքացնել իրենց հասցեին հնչող միջազգային մեղադրանքները և փոխել միջազգային ընկալումները։ Սեփական ժողովրդին ցույց տալով, որ «հայերը դեռ դպրոցից ատելություն են սերմանում մեր նկատմամբ, հետևաբար մենք իրավունք ունենք լինելու ագրեսիվ, զինվելու և չվստահելու խաղաղության օրակարգին»՝ ներքին լսարանի համար հակահայկական տրամադրությունները լեգիտիմացնելու փորձ է արվում։ Թիրախավորելով Հայաստանի դպրոցական դասագրքերը՝ նրանք գուցե հող են նախապատրաստում ապագայում Հայաստանին նոր նախապայմաններ առաջադրելու համար։

  Նմանօրինակ նախաձեռնությունների իրագործումը փաստացի ցույց է տալիս, որ Ադրբեջանում հայատյացությունը վաղուց վերածվել է պետական քաղաքականության գործիքի։ Թեև ատելության խոսքի ընդհանուր և միասնական սահմանում չկա, միջազգային կազմակերպությունները, իրավական նորմերը, պետությունները հաշվի են առնում մի շարք չափանիշներ, երևույթներ, իրադարձություններ, որոնք տվյալ պահին ազդում են սահմանման վրա: Այնուամենայնիվ, չնայած միջազգային իրավունքում ատելության խոսքը բացարձակապես մերժված կատեգորիա է, Ադրբեջանում այն ոչ միայն չի նվազում, այլև արագ տեմպերով ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները և ստեղծվում են մի շարք կազմակերպություններ այս հարցով զբաղվելու համար։

 Գրքի շնորհանդեսի ընթացքում նշվել է, որ «Հայաստանի վերաբերյալ վերլուծված որոշ նյութեր պարունակում են թշնամու կերպարի ձևավորման, էթնիկ հակամարտության սրման և պատմական իրադարձությունները քաղաքական նպատակներով ներկայացնելու դեպքեր, այդ թվում Հայաստանի օրինակով տեսնում են, որ մարդիկ մանկուց ներքաշվում են գաղափարական պատերազմների մեջ»։ Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ նշված ատելության տարածման մեխանիզմներից մեկը կրթական և մշակութային դաշտն է, և Ադրբեջանում հայատյացության զարգացումը եղել է գրեթե բոլոր փուլերում՝ 1918-1920 թթ., 1920-1991 թթ., 1991 թ․-ից մինչև մեր օրերը։ Խորհրդային Ադրբեջանում ևս նախկինում որդեգրած հայատյացության քաղաքականությունը շարունակվել է, և իրավունքների ոտնահարման տեսանկյունից ավելի ակնհայտ էր հայերի նկատմամբ վերաբերմունքը։ Այս մասին է վկայում նույնիսկ ադրբեջանցի պատմաբան Արիֆ Յունուսովը, ով նշել է, որ դպրոցական դասագրքերում հայերին նկարագրում են «ավազակները» և «ագրեսորները» տերմիններով։ Համադրելով փաստերը, կարող ենք նշել, որ հակահայկականությունն իրականացվում էր և՛ ֆիզիկական ոչնչացման ծրագրերով, և՛ մշակութային բնաջնջմամբ, այդ թվում՝ դպրոցական դասագրքերի կեղծ պատմագրությամբ։ Այս 3 փուլերից սկսած՝ աստիճանաբար հայ հեղինակները սկսեցին դուրս մնալ ուսումնական ծրագրերից, արգելվեցին այն ստեղծագործությունները, որոնցում հայերը ներկայացված են դրական լույսի ներքո, կամ այն ստեղծագործությունները, որոնցում եղբայրության և խաղաղության կոչեր են հնչել (Սաբիրի, Գաջիբեկովա, Միրզա Ջալիլ)։

Ադրբեջանական դպրոցական դասագրքերում և գեղարվեստական գրականության մեջ հայերը հաճախ ներկայացված էին բացասական կերպարներով՝ որպես բռնարար, մարդասպան կամ թշնամի։ Օրինակ՝ 7-րդ դասարանի գրականության դասագրքում ընդգրկված «Վերջին փամփուշտը» ստեղծագործությունում հային ներկայացնում են մարդասպանի կերպարում։ Նշվում է․ «․․․Ալիֆը ճանաչեց այս ձայնը․ Հակոբն էր։ Լսել էր, որ Հակոբը հայտնի է մարդկանց տանջամահ անելով ․․․խուճապի մատնված հայերը գնդակահարեցին Ալիֆին․․․»։ Ադրբեջանցի գրող Էյվազ Զեյնալովը «Գողը» ստեղծագործության մեջ նշել է․ «․․․Սակայն հայերի գողությունը սովորական չէ, այլ եզակի գողություն է։ Ամենամեծ գողությունները կատարվել են թուրքերից. հայերը գողացել են մեր անունները, երաժշտությունը, երաժշտական գործիքները, գորգերը, հուշարձանները, ուտելիքը և ամենակարևորը՝ մեր հողը․․․»։ Հայատյացության խոր արմատավորման մասին են վկայում նաև ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դիտարկումները, որոնց համաձայն՝ հայ բառն անեծք է Ադրբեջանում: «Դու քեզ հայի պես ես պահում» արտահայտությունը ծեծկռտուքի առիթ է հանդիսանում և «հայ» բառը համարժեք է «թշնամի» բառի ամենախորը իմաստին։

Ադրբեջանի կողմից Հայաստանին ատելության խոսքի մեջ մեղադրելու քայլերը կրում են մանիպուլյատիվ բնույթ և տեղեկատվական հարթությունում սեփական քաղաքականության հետևանքները դիմացինին վերագրելու նպատակ ունեն։ Տարիներ շարունակ պետական, կրթական և մշակութային ամենաբարձր մակարդակներում հայատյացություն քարոզող Ադրբեջանը հիմա փորձում է «դատավորի» դեր ստանձնել։  Այս գիրքը որևէ աղերս չունի Հայաստանի կրթական միջավայրի օբյեկտիվ գնահատման հետ։ Սա պարզապես տեղեկատվական պատերազմի հերթական հարձակողական գործիքն է՝ միտված միջազգային հանրությանը մոլորեցնելուն։ Հայաստանի կրթական համակարգում «ատելության խոսք» փնտրող ադրբեջանական մեղադրանքները ոչ միայն հակասական են, այլև ծայրահեղ անհեթեթություն են։ Դրանք հնչում են մի երկրից, որտեղ պետական հովանավորչությամբ և հենց պետական կառույցների թելադրանքով հայատյացությունը վաղուց վերածվել է ազգային գաղափարախոսության, իսկ հայերի նկատմամբ ատելությունը սերմանում են ադրբեջանցի երեխաներին մանկապարտեզից ու դպրոցից։ Խաղաղության համատեքստում նպատակն ակնհայտ է․ ցույց տալ, թե իբր Հայաստանը պատրաստ չէ խաղաղության, և հանել սեփական պատասխանատվությունը, որպեսզի միջազգային հանրությունն իրենց չմեղադրի։  Սեփական ժողովրդին ցույց են տալիս, թե «հայերը մեզ ատում են, ուրեմն մենք ճիշտ ենք անում, որ զինվում ենք ու կոշտ դիրքորոշում ունենք»։

Ասյա Գևորգյան

Նախորդ Լուրը

Պապուաշվիլին կասկածի տակ է դրել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը

Հաջորդ Lուրը

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը

Այլ Լուրեր

Իրան

Իրանը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել

27/07/2026
Միջազգային

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը

27/07/2026
Միջազգային

Պապուաշվիլին կասկածի տակ է դրել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը

27/07/2026
Հաջորդ Lուրը

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել

27/07/2026

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը

27/07/2026

Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք

27/07/2026

Պապուաշվիլին կասկածի տակ է դրել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը

27/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)