14-11-2025 / 20:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սասունյան. Թուրքիայի կառավարությունը մեկուկես միլիոն դոլար է վատնում

2020/06/10 10:49
Թուրքիա, Քաղաքականություն

2020 թ․ հունվարի 15-ին Թուրքիայի կառավարությունը նորոգեց  խոշոր պայմանագիր Վաշինգտոնում գործող ամերիկյան «Գրինբերգ Թրաուրիգ» լոբբիստական ընկերության հետ, որի ընդհանուր արժեքը մեկ տարվա համար կազմում է 1 միլիոն 538 հազար դոլար և ավարտվում է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին։ «Գրինբերգ Թրաուրիգը» մի քանի տարի շարունակ լոբբինգ է իրականացնում Թուրքիայի կառավարության համար։

Պայմանագիրը ստորագրել են Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը և Ռոբերտ Մանգասը՝ «Գրինբերգ Թրաուրիգի» անունից։ Խախտելով ԱՄՆ օրենսդրության պահանջները, պայմանագրի պատճենը չի ներկայացվել Արդարադատության նախարարության օտարերկրյա գործակալների գրանցման օրենքի գրասենյակ մինչև 2020 թ․ մայիսի 31-ը`դրա ստորագրումից գրեթե հինգ ամիս անց:

2020 թ․ ընթացքում Թուրքիայի վարձատրության մեծ մասը «Գրինբերգ Թրաուրիգը» կբաշխի մի քանի ենթակապալառուների, որոնք կօգնեն լոբբիստական ջանքերում։ Դրանք են՝ «Կապիտալ քաունսել» (Capital Counsel) ՍՊԸ-ն, որին կվճարվի 432 հազար դոլար վարձատրություն, «ԷլԲի ինթերնեյշնլը» (LB International)՝ 270 հազար դոլար և «Վենեյբլ» (Venable)ՍՊԸ-ն՝ 270 հազար դոլար ։

«Գրինբերգ Թրաուրիգին» կմնա 566 հազար դոլար զուտ գումար։ Թուրքիայի կառավարությունը  մի շարք այլ ամերիկյան լոբբիստական ընկերություններ է վարձել վերջին մի քանի տարիներին։

Պայմանագրով պահանջվում է, որ «Գրինբերգ Թրաուրիգը» մատուցի հետևյալ ծառայությունները թուրքական կառավարությանը.

«Լոբբինգի և կառավարության հետ կապերի ծառայություններ Թուրքիային, որոնք բաղկացած կլինեն այնպիսի ծառայություններից, որոնք սովորաբար և կանոնավոր ձևով տրամադրվում են օտար երկրների ներկայացման ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի և գործադիր ճյուղի առջև։

Այս ծառայությունները պետք է ներառեն, բայց չսահմանափակվեն.

ա/ Առաջարկել և հետամուտ լինել օրենսդրության և ԱՄՆ կառավարության այլ գործողության ընդունմանը, որոնք նպաստում են Թուրքիայի շահերին և ապահովում են թուրքերի, Թուրքիայի և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների դրական պատկերը.

բ/ Թուրքիայի և թուրք ամերիկացիների վերաբերյալ կոնգրեսական խմբի պահպանումն ու ընդլայնումը.

գ/ Կոնգրեսի և վարչակազմի անդամների կրթում Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ.

դ/ Հրատապ տեղեկացում Թուրքիային՝ Կոնգրեսում կամ գործադիր ճյուղում Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ ցանկացած գործողության մասին.

ե/ Կոնգրեսում և գործադիր ճյուղում տեղի ունեցող զարգացումների համառոտ վերլուծությունների պատրաստում`Թուրքիային հուզող հատուկ հարցերի վերաբերյալ.

զ/ Պաշտոնական հավաքույթների և հանրային իրադարձությունների բացահայտում, որին պետք է մասնակցի դեսպանատան անձնակազմը, հնարավորության դեպքում ստանալ անհրաժեշտ հրավերները.

է/ Գտնել կամ կազմակերպել դեսպանատան անձնակազմի կամ նրանց նշանակած կամ առաջարկած վստահված անձանց համար դասախոսական հանդիպումներ տեղական և պետական մակարդակում, որը կբարելավի Թուրքիայի իմիջը և առաջ կտանի նրա գործերը Կոնգրեսում։ Այդ կկատարվի, եթե ուղղորդվի Թուրքիայի կողմից և համաձայնեցված լինի Թուրքիայի հանրային կապերի ծառայության մատակարարողների հետ,  և

ը/ Պահպանել ու ձևավորել զինակցություն այլ շահագրգիռ խմբերի հետ, որոնց նպատակները համահունչ են Թուրքիայի նպատակներին կամ Թուրքիան համակարծիք է դրանց»:

Այնուհետև պայմանագրով պահանջվում է, որ «Գրինբերգ Թրաուրիգը» համապատասխանի հետևյալ պահանջներին.

«1) Անձնակազմի և այլ ծառայությունների մատակարարողներ․ բացառությամբ, ինչպես նշված է ստորև, «Գրինբերգը» պետք է կազմի իր անձնակազմի խումբը`վերոնշյալ ծառայությունների մատուցման հնարավոր լավագույն արդյունքներին հասնելու համար: Այն հնարավորինս սեղմ ժամկետում Թուրքիային կտրամադրի անձնակազմի ցուցակ՝ ներառյալ նրանց մասնագիտության ոլորտները և/կամ նրանց օգտագործման ձևերը։ Այս ցուցակը պարբերաբար կթարմացվի ըստ անհրաժեշտության:

2) Լրացուցիչ ծախսեր և ծախքեր․ եթե «Գրինբերգը» կատարում է բացառիկ ծախսեր և ծախքեր Թուրքիայի անունից, որոնք նախատեսված չեն վերոնշյալ վարձատրություններում, ապա Թուրքիան պետք է փոխհատուցի այդ ծախսերը՝ պայմանով, որ Թուրքիան նախապես հստակորեն հաստատի։

3) Ամսական հաշվետվություններ և կատարողականի եռամսյակային գնահատում. «Գրինբերգը» պետք է ամսական գրավոր զեկույց ներկայացնի Թուրքիային՝ համառոտ նկարագրելով իր աշխատանքը Թուրքիայի անունից։ Նման զեկույցները չպետք է ներառեն «Գրինբերգի» թիմի առանձին անդամների ծախսած ժամանակի հաշվարկները: Բացի այդ, յուրաքանչյուր եռամսյակ, կամ այնքան հաճախ, որքան ցանկանա Թուրքիան, «Գրինբերգը» Թուրքիային պետք է ներկայացնի նախորդ շրջանի ընթացքում իր կատարողականի վերաբերյալ գրավոր գնահատական: Եթե գնահատումը վերանայելուց հետո Թուրքիան գոհ չլինի «Գրինբերգի» կատարողականից, Թուրքիան կարող է, իր հայեցողությամբ,  դադարեցնել սույն պայմանագիրը՝ համաձայն ամրագրված պայմանների»։

Թուրք հասարակությունը և ընդդիմադիր կուսակցությունները պետք է տեղյակ լինեն, որ իրենց կառավարությունը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրենց հարկերից հարյուր միլիոնավոր դոլարներ է վատնել՝ ամերիկյան լոբբիստական ընկերություններին վճարելու համար: Այս գումարների մեծ մասը անօգուտ է ծախսվել Թուրքիայի քաղաքացիների համար այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը քայքայված է, թուրքական լիրայի արժեքը խիստ անկում է ապրում, իսկ Թուրքիան հարյուր միլիարդավոր դոլարներ է պարտք օտարերկրյա բանկերին։

Չնայած ԱՄՆ-ում լոբբինգի վրա ծախսված վիթխարի գումարներին, անցած տարվա աշնանը Ներկայացուցիչների պալատը (ճնշող մեծամասնությամբ) և Սենատը (միաձայնությամբ) ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: ԱՄՆ լոբբիստական ընկերություններն իրենց արտասահմանյան հաճախորդներից գումարներ կորզելու մեծ վարպետներ են։ Նրանք շատ համոզիչ են խոսում, ներկայացնում վարդագույն զեկույցներ, սակայն վերջում չնչին գործ անում․․․

Ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Վաշինգտոնի ամերիկահայ կազմակերպությունները չեն վարձել լոբբիստական ընկերություններ՝ այդպիսով խնայելով իրենց գումարներն ավելի արդյունավետ աշխատանքի համար: Հայերին անհրաժեշտ չեն լոբբիստներ՝ ԱՄՆ կառավարությանը համոզելու համար, որ իրենց դատն արդար է: Անկախ նրանից, թե ինչքան գումար է ծախսում Թուրքիայի կառավարությունը, այն երբեք չի կարողանա մաքրագործել իր անցյալի և ներկայիս նողկալի հանցագործությունները․․․

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նախորդ Լուրը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կարող է վերսկսել աշնանը

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Ադրբեջան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025
Ադրբեջան

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կարող է վերսկսել աշնանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)