05-08-2026 / 11:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները Վրաստանում չեն կարող զբաղվել քաղաքականությամբ․Կալաձե

2026/08/05 10:25
Վրաստան, Քաղաքականություն

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ «օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները չեն կարող քաղաքական գործունեություն ծավալել Վրաստանում»։ Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով «Geocase» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կիպիանիի կողմից նոր քաղաքական կուսակցության ստեղծումը։

Կալաձեի խոսքով՝ Կիպիանին «գործակալական ցանցի» օրինակ է, որի ներկայացուցիչները հանձնարարություններ են ստանում դրսից։ Նա նաև հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակելու է վարել քաղաքականություն, որն, իր պնդմամբ, կպաշտպանի միայն պետության և վրաց ժողովրդի շահերը։

«Անցել են այն ժամանակները, երբ Վրաստանի փոխարեն որոշումներն ընդունում էին այլ երկրների ներկայացուցիչները։ Ընտրություններն անցկացվում են արդար, և բոլոր քաղաքական ուժերը կարող են իրականացնել իրենց նախընտրական քարոզարշավը։ Սակայն օտարերկրյա ներկայացուցիչները մեր երկրում այլևս չեն կարող զբաղվել քաղաքականությամբ: Սրան պետք է ընտելանալ», – ասել է Կալաձեն։

Նշենք, որ Վիկտոր Կիպիանին օրեր առաջ հայտարարել էր նոր կուսակցության ստեղծման մասին, որը կմասնակցի Վրաստանի քաղաքական գործընթացներին։

Tags: Վրաստան
Նախորդ Լուրը

Ռուսաստանի հրթիռային հարվածների հետևանքով Կիևի մարզում զոհվել է 14 մարդ

Հաջորդ Lուրը

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ են գրանցում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Իսրայելը դեմ է Լիբանանի հարավում «փորձնական գոտիների» ընդլայնմանը, բանակցությունները շարունակվում են

05/08/2026
ԱՄՆ

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ են գրանցում

05/08/2026
Միջազգային

Հունիսի վերջի դրությամբ՝ ընդամենը 12 ազատ տեղ. Վրաստանի բանտերը գերծանրաբեռնված են

05/08/2026
Հաջորդ Lուրը

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ են գրանցում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելը դեմ է Լիբանանի հարավում «փորձնական գոտիների» ընդլայնմանը, բանակցությունները շարունակվում են

05/08/2026

Ռուբեն Ռուբինյանին Ադանա են հրավիրել՝ համտեսելու իսկական Ադանա քաբաբը

05/08/2026

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ են գրանցում

05/08/2026

Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները Վրաստանում չեն կարող զբաղվել քաղաքականությամբ․Կալաձե

05/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)