21-09-2026 / 12:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Ռուբինյանին Ադանա են հրավիրել՝ համտեսելու իսկական Ադանա քաբաբը

2026/08/05 11:07
Թուրքիա, Ժամանց, Հայաստան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ նիստի ժամանակ Ադանա քաբաբի մասին հնչեցրած դրական գնահատականները լայն արձագանք են ստացել թուրքական մամուլում։ Այդ ֆոնին Ադանայից նրան պաշտոնապես հրավիրել են այցելել քաղաք և տեղում համտեսել հայտնի ուտեստը։

Ադանայի Ռեստորանների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների միության տեղական մասնաճյուղի նախագահ Բիրալ Սերթթաշը հիշեցրել է, որ Ադանա քաբաբը ներառված է աշխարհի 100 լավագույն ուտեստների ցանկում։

«Սա այնպիսի համ է, որը հնարավոր չէ հասկանալ՝ առանց համտեսելու։ Ռուբեն Ռուբինյանն էլ փորձել է, շատ հավանել և գովեստի խոսքեր ասել դրա մասին: Բոլորը պետք է գան Ադանա և համտեսեն այս ուտեստը։ Մենք հյուրասեր ենք և ցանկանում ենք մեր հյուրերին հյուրասիրել Ադանայի քաբաբով։ Ռուբեն Ռուբինյանին նույնպես սպասում ենք մեր քաղաքում հնարավորինս շուտ»,- ասել է նա։

Նրան Ադանա է հրավիրել նաև թուրք խոհարար Ուղուր Այդընը՝ համոզմունք հայտնելով, որ «ընդհանուր սեղանի շուրջ կարելի է հասնել նաև խաղաղության»։

«Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի, ամեն ինչ կլուծվի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ խոհանոցը կարող է ժողովուրդներին մերձեցնելու միջոց դառնալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հետազոտական աշխատանքի շրջանակներում Թուրքիայում լինելուն, նշել էր․ «Էնտեղ սիրում էի ուտել Ադանա քեբաբ, շատ համով է, Իսկանդեր, համով բաներ: Էնտեղ հաճախ գնում էի պատրիարքարան, որովհետև ինձ հետաքրքիր էր: Ստամբուլի հայկական եկեղեցիներն էի սիրում գնալ ու ուսումնասիրել: Սիրով շփվում էի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, երբ հանդիպում էինք ու էսպես շարունակ»:

Tags: ԹուրքիաԹուրքիա-ՀայաստանՀայաստան
Նախորդ Լուրը

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ են գրանցում

Հաջորդ Lուրը

Իսրայելը դեմ է Լիբանանի հարավում «փորձնական գոտիների» ընդլայնմանը, բանակցությունները շարունակվում են

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ երեք խոշոր նախագիծ կիրականացնեն

18/09/2026
Թուրքիա

36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի

18/09/2026
Կարևոր

Փաշինյանը մեկնել է Գերմանիա․ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակ

18/09/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելը դեմ է Լիբանանի հարավում «փորձնական գոտիների» ընդլայնմանը, բանակցությունները շարունակվում են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի պայմանները. Ղալիբաֆ

21/09/2026

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ երեք խոշոր նախագիծ կիրականացնեն

18/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)