05-09-2026 / 09:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եգիպտոսի մուֆթիություն․ «Էրդողանը Սուրբ Սոֆիան որպես զենք է օգտագործում»

2020/06/10 17:52
Թուրքիա, Քաղաքականություն

Եգիպտոսի մուֆթիությունը (բարձրագույն իսլամական մարմինը-խմբ․) բացասական վերաբերմունք է արտահայտել Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությանը։

Եգիպտոսի մուֆթիության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող հայտարարությունը աղմուկ է բարձրացրել նաև այն պատճառով, որ Օսմանյան կայսրության կողմից Կոստանդնուպոլսի գրավումը դրանում բնութագրվել է որպես Ստամբուլի օկուպացիա։  

«Սուրբ Սոֆիան կառուցվել է որպես եկեղեցի բյուզանդական ժամանակաշրջանում՝ մ․թ․ 537-թ․, և մնացել այդպիսին 916 տարի՝ մինչև օսմանները օկուպացերին Ստամբուլը 1453-ին՝ շենքը վերածելով մզկիթի», – հայտարարել է Եգիպտոսի Դար ալ-Իֆթա կրոնական հարցերով հիմնական կենտրոնը, որը ղեկավարում է Մեծ մուֆթիի Շավկի Ալամը։

Երկուշաբթի երեկոյան, սակայն, իսլամական մարմինը հրապարակել է ևս մեկ հայտարարություն, որում փոխվել էր «օկուպացիան» ու գրվել «իսլամական մեծ նվաճում»:

Հայտարարությամբ մարմինը մեղադրում է Էրդողանին կրոնը քաղաքականացնելու մեջ և ասվում, որ Սուրբ Սոֆիայի վերափոխումը մզկիթի օգտագործվում է որպես «զենք» իր «զինվորների» համար:

«Ստամբուլի նվաճողը օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհն է, այլ ոչ թե՝ Էրդողանը»,- նշվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ նախօրեին նաև ռուս Ուղղափառ եկեղեցին էր հանդես եկել հայտարարությամբ՝ հույս հայտնելով, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի ներկայիս թանգարանային կարգավիճակը չի փոխվի և եկեղեցին չի վերածվի մզկիթի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ․-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Նախորդ Լուրը

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․ հունիսի 10

Հաջորդ Lուրը

Իսրայելը դիմել է Վրաստանին՝ զբոսաշրջային հաղորդակցությունը հետաձգելու համար

Այլ Լուրեր

Իրան

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026
Թուրքիա

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Անվտանգություն

Թուրքիան 8 ամսում 6,3 մլրդ դոլարի պաշտպանական և ավիատիեզերական արտադրանք է արտահանել

04/09/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելը դիմել է Վրաստանին՝ զբոսաշրջային հաղորդակցությունը հետաձգելու համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

04/09/2026

Կիևը կարող է կրճատել ոչ ռազմական ծախսերը՝ ֆինանսավորման պակասի պատճառով

04/09/2026

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)