15-11-2025 / 02:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տարածաշրջանում․ հունիսի 10

2020/06/10 17:28
Արցախ, Թուրքիա, Իրան, Հայաստան, Վրաստան

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 10-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է հունիսի 9-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում կատարվել է 37.225 թեստ, որոնցից 993-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 18 դեպք, առողջացել է 3.218 մարդ։

Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 172.114 հաստատված դեպք և մահվան 4.729 դեպք, առողջացել է 144.598 հիվանդ:

Ադրբեջանում հունիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 315 նոր դեպք, 229 մարդ ապաքինվել է, 5 մարդ՝ մահացել։

Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վիրուսով վարակման 8191 դեպք, 4606 մարդ ապաքինվել է, 98 մարդ՝ մահացել։ Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում 3487 մարդ։ Մինչ այժմ կատարվել է 349 200 թեստ։

Վրաստանում հունիսի 10-ի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 դեպք, ապաքինվել է 3 մարդ: Փետրվարի 26-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 822 դեպք: Ապաքինվել է ընդհանուր առմամբ 690 մարդ: Ըստ stopcov.ge տվյալների, 3230 մարդ այս պահին գտնվում է կարանտինի ռեժիմում, 285 մարդ` ստացիոնար վերահսկողության ներքո: Վրաստանում կորոնավիրուսից արձանագրվել է 13 մահ:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․011-ով՝ կազմելով 177․938: Նույն ժամանակահատվածում մահվան 81 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 8․506: 

Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 140․590: Մինչ օրս 1․151․032 թեստ է անցկացվել։

Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 428 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 14 հազար  103  է։ Կորոնավիրուսից ապաքինվել է  775 մարդ, շարունակում է բուժվել 8․573-ը: Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 5․226 մարդ։ Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 227  է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 77-ի։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 73․156 քաղաքացի:

Արցաի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին: Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի: ՄԱհվան դեպք առ այսօր չի գրանցվել։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:

Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է, հաստատված դեպքերինը՝ 64։

Նախորդ Լուրը

Թուրքիան կրկին անգամ նվազեցրել է Եփրատ գետի ջրի հոսքը դեպի Սիրիա

Հաջորդ Lուրը

Եգիպտոսի մուֆթիություն․ «Էրդողանը Սուրբ Սոֆիան որպես զենք է օգտագործում»

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Ադրբեջան

ԳԱԱ-ում քննարկվեցին Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության փոխակերպումները

14/11/2025
Հաջորդ Lուրը

Եգիպտոսի մուֆթիություն․ «Էրդողանը Սուրբ Սոֆիան որպես զենք է օգտագործում»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)