Իրանցի միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմական գնումներին և հակաիրանական քայլերին, հարց է բարձրացրել. «Կոնկրետ ի՞նչ նպատակով է Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայից ու Իտալիայից նավեր գնում։ Մի՞թե Հայաստանը ծով ունի։ Կամ ո՞ւմ դեմ օգտագործելու համար են Բաքվում հավաքվում 800 կիլոմետր հեռահարություն ունեցող ԱԹՍ-ները»։
Նա ընդգծել է, որ պետք է խիստ զգոն լինել Բաքվի ռազմական ձեռքբերումների նկատմամբ։ Փորձագետի գնահատմամբ՝ «Իրանի անգործության պատճառով» Իսրայելն ամրապնդել է դիրքերը Բաքվում:





