Ռուսաստանը պետք է մշակի Հնդկական օվկիանոս դուրս եկող երկաթուղային երթուղու տարբերակները՝ Բոսֆորի և Հորմուզի նեղուցներում հնարավոր ռիսկերի պայմաններում այլընտրանքային տրանսպորտային կապ ապահովելու համար։ Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։
«Պետք է դիտարկել նաև Հնդկական օվկիանոս դուրս եկող երկաթուղային երթուղին։ Եթե Բոսֆորում և Հորմուզում ռիսկեր առաջանան, կարող են անհրաժեշտ լինել այլընտրանքային ուղիներ՝ Թուրքմենստանի, Իրանի, Աֆղանստանի և Պակիստանի տարածքով։ Հնդկաստան հասնելու ցանկացած տարբերակ ընդունելի է»,- ասել է նա։








