Սաուդյան Արաբիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ուրբաթ օրը Ջիդդայում ռազմական համագործակցության մասին պակտ կստորագրեն։ Փոխանցում է Euronews-ը:
Փաստաթուղթը ստորագրելու են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:
Կայքի փոխանցմամբ՝ տարածաշրջանում լարվածության աճն արագացրել է փաստաթղթի մշակման գործընթացը։ «Համաձայնագիրը երկար ժամանակ քննարկվում էր, սակայն տարածաշրջանային վերջին զարգացումներն արագացրին գործընթացը»,- լրատվամիջոցին հայտնել է անանուն աղբյուրը։








