ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Ալեն Սիմոնյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշվել է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից:








