19-08-2026 / 11:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԷ-ն Իրանին մեղադրում է հրթիռային հարձակման մեջ, Թեհրանը հերքում է

2026/08/19 10:53
Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի տարածքից երկրի դեմ երկու բալիստիկ հրթիռ է արձակվել : Ըստ նախարարության՝ հրթիռներից մեկն ընկել է ԱՄԷ տարածքային ջրերից դուրս, իսկ երկրորդը՝ տարածքային ջրերում: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:

ԱՄԷ ռազմական գերատեսչությունն ընդգծել է, որ զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու ցանկացած սպառնալիքի և վճռականորեն հակահարված տալու պետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը խաթարող փորձերին:

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին, սակայն, կտրականապես հերքել է ԱՄԷ-ի պնդումները՝ դրանք անվանելով անհիմն: Բաղաեի խոսքով՝ նման հայտարարությունները հակասում են բարիդրացիության սկզբունքներին և վնաս հասցնում տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին: Իրանական կողմը միջադեպը որակել է որպես «կեղծ դրոշի ներքո իրականացված գործողություն»:

Հրթիռային հարվածների մեղադրանքներից հետո Էմիրությունները հայտարարել է Իրանի հետ բոլոր տեսակի առևտրային, տնտեսական փոխանակումների և ֆինանսական գործարքների անժամկետ դադարեցման մասին:

Ըստ վերլուծաբանների՝ այս էմբարգոն կարող է լուրջ հարված հասցնել Իրանի տնտեսությանը: ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, պահեստազորի գեներալ Մարկ Կիմմիտը Al Jazeera-ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄԷ-ն հանդիսանում է Իրան ներկրվող ապրանքների ամենախոշոր մատակարարը՝ ծավալներով գերազանցելով Չինաստանին ու Թուրքիային, և Իրանի ներմուծման մոտ մեկ երրորդն անցնում է հենց Էմիրությունների տարածքով: Կիմմիտի գնահատմամբ՝ այս սահմանափակումն իր տնտեսական ազդեցությամբ կարող է գերազանցել անգամ ԱՄՆ պատժամիջոցները և էլ ավելի սրել զինված հակամարտության վտանգը:

Tags: ԱՄԷԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

Վրաստանում կառավարական քաղաք կառուցելու նախագիծ է քննարկվում

Հաջորդ Lուրը

Իսրայելը հարվածել է Սիրիայի ավիաբազային՝ Թուրքիայի հնարավոր ներկայության պատճառով

Այլ Լուրեր

Միջազգային

Վրաստանում կառավարական քաղաք կառուցելու նախագիծ է քննարկվում

19/08/2026
Իրան

Իրանն անցանկալի անձ է ճանաչել Ֆրանսիայի դեսպանատան երկու դիվանագետի

19/08/2026
Միջազգային

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է երկրում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին

19/08/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելը հարվածել է Սիրիայի ավիաբազային՝ Թուրքիայի հնարավոր ներկայության պատճառով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելը հարվածել է Սիրիայի ավիաբազային՝ Թուրքիայի հնարավոր ներկայության պատճառով

19/08/2026

ԱՄԷ-ն Իրանին մեղադրում է հրթիռային հարձակման մեջ, Թեհրանը հերքում է

19/08/2026

Վրաստանում կառավարական քաղաք կառուցելու նախագիծ է քննարկվում

19/08/2026

Իրանն անցանկալի անձ է ճանաչել Ֆրանսիայի դեսպանատան երկու դիվանագետի

19/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)