Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում Թուրքիայի այնպիսի ռազմական ներկայություն, որը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք չենք հանդուրժի Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը, որը սպառնում է Իսրայելին։ Մենք հստակ փոխանցել ենք ուղերձը՝ մի՛ արեք դա։ Ըստ երևույթին, այն բավականաչափ լավ չէին լսել, ուստի մենք հոգացինք, որ այն ավելի լավ հասկանալի լինի»,- ասել է Նեթանյահուն։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան մոտ է եղել Իսրայելի հետ անվտանգության ոլորտում առկա ստատուս քվոն խախտելուն՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։
Syria TV-ի տվյալներով՝ օգոստոսի 18-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող ռազմական օդանավակայանին, ինչի հետևանքով նյութական վնաս է պատճառվել։







