Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին՝ առանց միջադեպի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու։ Այս մասին հայտնում է France 24-ը:
«Անհավանական բան տեղի ունեցավ․ Իրանը թիրախավորել էր իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին»,- ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուն ունի երկու որդի և մեկ դուստր։ Նրա խոսքերից, սակայն, պարզ չէ, թե որդիներից որն է եղել ենթադրյալ մահափորձի թիրախը։
Նեթանյահուի հայտարարությունից հետո իսրայելցի հայտնի լրագրող Ամիտ Սեգալը Telegram-ում գրել է, որ ենթադրյալ մահափորձի մասին տեղեկությունը հայտնի է եղել «ամիսներ շարունակ», սակայն դրա հրապարակման վրա արգելք է եղել։







