19-10-2026 / 21:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը հայտարարել է, որ ԱՄԷ-ում ամերիկյան ռազմակայանին հարվածել է հարվածային անօդաչուներով

2026/08/31 13:39
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Կարևոր, Քաղաքականություն

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ երկուշաբթի վաղ առավոտյան տասնյակ պայթուցիկ անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Ալ Մինհադ ռազմակայանին, որտեղ տեղակայված են ամերիկյան զինծառայողներ և ուղղաթիռներ։ Այս մասին հայտնել է «Reuters»-ը։

Իրանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Իրանի բանակը հայտնել է, որ հարձակման թիրախում են եղել ռազմակայանի այն հատվածները, որտեղ տեղակայված են եղել ԱՄՆ զինված ուժերի անձնակազմն ու ռազմական ուղղաթիռները։ Իրանական կողմը Ալ Մինհադը բնութագրել է որպես «օտարերկրյա ուժերի համար կարևոր լոգիստիկ և օդային փոխադրումների կենտրոն»։

Իրանի բանակի հայտարարության համաձայն՝ հարձակումը իրականացվել է ի պատասխան կիրակի օրը ԱՄՆ-ի կողմից Իրանի Լարակ կղզուն հասցված հարվածի, որի հետևանքով, իրանական կողմի պնդմամբ, սպանվել կամ վիրավորվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ և խաղաղ բնակիչներ։

Իրանական կողմը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել պատասխան գործողությունները տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ։

Միաժամանակ, Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե Ալ Մինհադ ռազմակայանը հրթիռային հարձակման է ենթարկվել։ Նախարարությունը հայտարարել է, որ տարածված տեղեկությունները կեղծ են, իսկ երկրի զինված ուժերը շարունակում են մնալ բարձր պատրաստվածության վիճակում՝ հնարավոր սպառնալիքներին արձագանքելու և երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու համար։

Tags: ԱՄԷամնԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին

Հաջորդ Lուրը

Պուտինի և Փաշինյանի յուրաքանչյուր հանդիպում կարևոր է. Պեսկով

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2300 մարդ

19/10/2026
Վրաստան

ԵՄ-ն 38 մլն եվրո կհատկացնի Վրաստանին՝ առանց կառավարության մասնակցության

19/10/2026
ԱՄՆ

Թրամփը մեղմացրել է ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցները

19/10/2026
Հաջորդ Lուրը

Պուտինի և Փաշինյանի յուրաքանչյուր հանդիպում կարևոր է. Պեսկով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2300 մարդ

19/10/2026

Հայաստանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կընդլայնեն համագործակցությունը

19/10/2026

ԵՄ-ն 38 մլն եվրո կհատկացնի Վրաստանին՝ առանց կառավարության մասնակցության

19/10/2026

Թրամփը մեղմացրել է ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցները

19/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)