15-07-2026 / 23:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Դաղստանում 90-ից ավել Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

2020/06/16 13:47
Ադրբեջան, Հասարակություն

Դաղստանի Դերբենդի շրջանում Ադրբեջանի քաղաքացիների կողմից կազմակերպված անկարգությունների ընթացքում 4 ոստիկան է վիրավորվել։ Այս մասին հունիսի 16-ին հայտարարել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ֆուադ Շիխիևը։

Ըստ նրա՝ հարևան հանրապետության քաղաքացիները պահանջել են թույլ տալ նրանց անցնել ռուս-ադրբեջանական սահմանը: Ադրբեջանի քաղաքացիների ճամբարը գտնվում է Դերբենդի շրջանի Կուլար գյուղի մոտակայքում:

Շիխիևը նշել է, որ չարտոնված ճամբարում բախումից հետո բոլոր վիրավորված ոստիկանները հոսպիտալացվել են: Իրավախախտները վնասել են նաև ծառայողական մեքենան: «Ներկայումս բախումները դադարել են, բռնարարներին տեղափոխել են ոստիկանության բաժին», – ասել է շրջանի ղեկավարը:

Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Ադրբեջանի 90-ից ավել քաղաքացի է ձերբակալվել։

Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացիները սպասում են սահմանի բացմանը, որը փակվել էր համաճարակի պատճառով: Սահմանը հատելու համար անձանց ցուցակը ձևավորում է ադրբեջանական կողմը: Հունիսի 15-ի երեկոյան ճամբարի բնակիչները վրդովված էին նոր ցուցակում իրենց անունների բացակայությունից:

Տեղի իշխանությունները նախատեսում են հանդիպում ունենալ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և քննարկել իրավիճակը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել է կանոնավոր և չարթերային չվերթները այլ երկրների հետ, բացառություն են կառավարության որոշումներով նախատեսված հատուկ չվերթները, ինչպես նաև՝ արտերկրից քաղաքացիների վերադարձը կազմակերպող, նաև՝ բեռնափոխադրումներ, փոստային առաքումներ իրականացնող և հումանիտար օգնություն տեղափոխող չվերթները:

Նախորդ Լուրը

Ֆրանսիա․ «Անընդունելի է Թուրքիայի միջամտությունը Լիբիայում»

Հաջորդ Lուրը

Լիբանանում բողոքի ակցիաների 36 մասնակից է ձերբակալվել

Այլ Լուրեր

Հայաստան

Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի կգործարկվի

15/07/2026
Ադրբեջան

Կրեմլը սխալ է համարում Ուկրաինայի հարցում Ալիևի դիրքորոշումը

14/07/2026
Կարևոր

Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ Թորոսյանը մտահոգիչ տվյալներ է ներկայացրել

14/07/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանում բողոքի ակցիաների 36 մասնակից է ձերբակալվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Որո՞նք են աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկրները

15/07/2026

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է հայ նկարչուհու հետ

15/07/2026

«Հայաստանի տուրօպերատորներին հրավիրում ենք Դիարբեքիր»․ Մեհմեթ Քայա

15/07/2026

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են

15/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)