ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն այժմ չի քննարկվում։ Այս մասին նա ասել է Իսլանդիայում լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «Российская газета»-ն։
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու ուղղությունը երկրի Սահմանադրությունում ամրագրվել է 2019 թվականին։ Միաժամանակ, հոկտեմբերի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկվում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակադրումից՝ պահպանելով միայն Եվրամիությանն անդամակցելու ուղղությունը։







