24-10-2026 / 19:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պայթյուններ և ռմբակոծություն Սիրիայում․ տուժել են նաև խաղաղ բնակիչները

2020/06/22 10:48
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Նախօրեին Սիրիայում իրավիճակը բավական լարված է եղել։ Հալեպի հյուսիսարևմտյան Աֆրին քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի արդյունքում վիրավորվել է 6 խաղաղ բնակիչ, որոնցից 4-ը՝ անչափահաս։ Մեքենան կայանված է եղել Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» զինված խմբավորման հենակետերից մեկի մոտ։ Ենթադրվում է, որ մեքենան ականապատել են «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական խմբավորման անդամները։

Հալեպի հյուսիսում՝ Նուման գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված հարձակման արդյունքում սպանվել են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» 3 զինյալներ։ Ենթադրվում է, որ հարձակման հեղինակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է։

Դեյր Զորի հյուսիսում արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման անդամները հայտնաբերել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու մահապարտների։ Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել, մյուսը պայթեցրել է ինքն իրեն, որի արդյունքում քուրդ զինյալներից մի քանիսը տարբեր վնասվածքներ են ստացել։

ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային ռազմական կոալիցիայի զինուժը ռմբակոծել է Սիրիայի Խասակե բնակավայրի հարավային շրջանը։ Թիրախավորվել է մասնավորապես տարածքում գտնվող նավթահանքը։ Ռմբակոծության արդյունքում պայթեցվել է մի մոտոցիկլետ, որի վրա երկու մարդ է եղել։ Անձը չհաստատված այդ անձանցից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ ծանր վիրավորվել։

Խասակե և Դեյր-Զոր նահանգների սահմանի մոտակայքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով նավթատար մեքենա է պայթել, վիրավորվել է տեղի բնակիչներից մեկը։

Նախորդ Լուրը

Ադրբեջանցիները Նորիլսկում խոշոր ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Ջրհեղեղ Թուրքիայում․ կա առնվազն 5 զոհ

Այլ Լուրեր

Իրան

Ռեզայի. Քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի

23/10/2026
Անվտանգություն

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

23/10/2026
Ադրբեջան

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան. ԶԼՄ-ներ

22/10/2026
Հաջորդ Lուրը

Ջրհեղեղ Թուրքիայում․ կա առնվազն 5 զոհ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)