04-12-2025 / 11:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

COVID-19-ը տարածաշրջանում. hունիսի 29

2020/06/29 17:36
Ադրբեջան, Արցախ, Թուրքիա, Իրան, Հայաստան, Հասարակություն, Վրաստան

Regionmontor.com-ը ներկայացնում է հունիսի 29-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 25.127-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 482-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 11 դեպք է գրանցվել. 7-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 433 դեպք կա, այլ պատճառով՝ 143։ Ապաքինվել է ևս 181 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 13.297 է։ Փաստացի բուժվողների թիվը 11.254 է։ Ընդհանուր առմամբ կատարվել է 110.571 թեստավորում։

Արցախում կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 118-ն են, մեկուսացված է 56 քաղաքացի, թեստավորումների քանակը 1921 է:

Թուրքիայի 24 ժամվա ընթացքում կատարվել է 48․309 թեստ, որոնցից 1․356-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 15 դեպք, առողջացել է 1․413 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 197․239 հաստատված դեպք և մահվան 5․097 դեպք, առողջացել է 170․595 հիվանդ:

Ադրբեջանում հունիսի 28-ին կորոնավիրուսով վարակի 534 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը։ «Այսօր Ադրբեջանում ևս 534 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 307 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 5 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 16.424 է, 9.026 մարդ առողջացել է, 198 մահ է արձանագրվել: Միաժամանակ, հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 7.200 քաղաքացի կա։

Վրաստանում հունիսի 27-28-ին 5 նոր դեպք է գրանցվել, մեկ վարակակիր մահացել է, իսկ ապաքինվածների թիվը ավելացել է 10-ով, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 926-ից բուժվողների թիվը կազմում է 120, մահացածների թիվը՝ 15, իսկ բուժված անձանց՝ 791: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 2.819, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 230։

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2․536-ով՝ կազմելով 225․205: Նախորդ օրվա ցուցանիշով վարակվածների թիվը 2․489 էր։ Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 162 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 10․670: Նախորդ օրվա ցուցանիշով մահվան 144 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 186․180: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 183․310 էր: 3․037 հիվանդ ծանր վիճակում է։ Մինչ օրս 1 մլն 639․078 թեստ է անցկացվել։

Նախորդ Լուրը

Վրաստանի խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգի բարեփոխումների սահմանադրական փաթեթը

Հաջորդ Lուրը

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռավար հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռավար հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)