04-12-2025 / 20:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի հրամանով ևս մեկ բյուզանդական տաճար մզկիթի կվերածվի

2020/08/21 12:38
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր

Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ բյուզանդական պատմական տաճար մզկիթի վերածելու հրաման է ստորագրել։

Ինչպես տեղեկացնում է Ermeni Haber լրատվական գործակալությունը՝ Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կվերաբացվի որպես մզկիթ։ Այս մասին Էրդողանի հրամանը հրապարակվել է կառավարության պաշտոնաթերթում։

Հրամանագրում նշված է, որ ելնելով նրանից, որ Թուրքիայի Պետխորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) անվավեր է ճանաչել 1945 թվականին նախարարների խորհրդի կողմից Քարիյե մզկիթը թանգարանի վերածելու որոշումը՝ Քարիյե մզկիթը Կրոնական գործերի վարչությանը հանձնելու և որպես մզկիթ բացելու որոշում է ընդունվել։

Նշենք, որ Խորի Սբ․ Ամենափրկիչը մեկն է այն բյուզանդական տաճարներից, որոնք Կոստանդնուպոլսի գրավումից (1453թ․) հետո օսմանյան թուրքերը վերածեցին մզկիթների։ 

6-րդ դարում կառուցված, ապա մի քանի անգամ վերակառուցված Խորի վանքը 1511-ին Բայազիդ 2-րդ սուլթանի մեծ վեզիր Աթիք Ալի փաշայի կողմից վերածվել է մզկիթի ու սկսել անվանվել Ալի փաշայի մզկիթ կամ Քարիյե մզկիթ։

1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։

Նախորդ Լուրը

ՌԴ-ում ոստիկանին կաշառք առաջարկած ադրբեջանցիները ձերբակալվել են

Հաջորդ Lուրը

Մեկ ամսում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 1200-ի

Այլ Լուրեր

Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Մեկ ամսում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 1200-ի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)