ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ ամբողջ երկայնքով է, Ադրբեջանի զինված ուժեր հարվածներ են իրականացրել նաև Վարդենիսի ուղղությամբ: «Դրանք եղել են ոչ այդքան ինտենսիվ, այլ տեղերում չկա նման իրավիճակ: Թեժ մարտերը դեռևս շարունակվում են»,-ասել է Հովհաննիսյանը: