10-09-2026 / 12:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հակառակորդի կորուստները ճշտվում են, լրացուցիչ կհայտնենք․ Արծրուն Հովհաննիսյան

2020/09/28 17:29
Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Այս պահի դրությամբ արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ։ Նորից կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ու հարավային ուղղությունները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր առավոտյան մենք արդեն նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում՝ նաև հրանետային միջոցների կիրառմամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական զինված ուժերը հաջողությամբ հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ։ Մասնավորապես, րոպեներ առաջ Արցախի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ բավական լայնածավալ հարձակվողական գործողություններ հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով։ Եվ այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են ևս 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր։ Հետ են շպրտվել ելման դիրքեր, և այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթև մարտեր»,- ասաց նա՝ հավելելով, որ այլ ուղղություններով մարտերը շարունակվում են։

Ըստ Հովհաննիսյանի՝ հրետանու կիրառումը բավական մեծ էր օրվա ընթացքում, հրետակածվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես, Մարտակերտը։ Մարտակերտի հարակից բնակավայրերում նաև կրակի տակ են ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչները։

«Հակառակորդի կորուստները ճշտվում են, լրացուցիչ կհայտնենք։ Այլ վիրավորներ են տեղափոխվել ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ։ Վիրավորների մեծ մասը ունեն թեթև վիրավորումներ»,- հավելեց նա։

Նախորդ Լուրը

Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. տեսանյութ

Հաջորդ Lուրը

Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան

Այլ Լուրեր

Իրան

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են երկկողմ հարաբերությունները. Սարգիս Խանդանյան

09/09/2026
Ադրբեջան

Մադրիդում հայ և ադրբեջանցի զինվորների ֆիգուրներով խաղային հավաքածու է վաճառվում

09/09/2026
Հայաստան

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

09/09/2026
Հաջորդ Lուրը

Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հորդանանի ավիաբազայի վրա գիշերային հարվածների հետևանքով ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել․ CBS

10/09/2026

Թրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար վճարել, եթե հանրապետականները հաղթեն ընտրություններում

10/09/2026

Նեթանյահու․ Իրանը մոտ է պարտությանը

10/09/2026

Պենտագոնը ծովային հետևակի նոր ստորաբաժանում կուղարկի Մերձավոր Արևելք

10/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)