20-05-2025 / 17:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վերահաստատում ենք բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը. Լավրովն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը

2020/10/12 17:36
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես Մինսկի խմբի ձևաչափի, այնպես էլ այլ ձևաչափերի շրջանակներում»: 

Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդության լիազորություն ունեն երեք համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ընդգծելով, որ Մոսկվայում ընդունված եռակողմ հայտարարության կետերից մեկով ֆիքսել են բանակցային գործընթացի  ձևաչափի անփոփոխելիությունը:

«Վերջին օրերին, այն հայտարարությունները, որոնք հնչել են համաշխարհային մայրաքաղաքներից, ընդգծում են հավատարմությունը երեք համանախագահների մանդատին»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում են և հանդիպելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, իսկ անցած շաբաթ Ժնևում կոնտակտներ են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ:

«Մենք վերահաստատում ենք բանակցային գործընթացի, բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը: Եռակողմ համատեղ հայտարարությամբ վերահաստատել ենք հավատարմությունը քաղաքական կարգավորման հասնելու հետագա ջանքերին ՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ»,- ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Իլհամ Ալիևը նույնպես ողջունել է մոսկովյան պայմանավորվածությունները:

Սերգեյ Լավրովը հավելեց, որ կապ է հաստատել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, նրան տեղյակ է պահել, որ ակնկալում են աջակցություն իրենց  ջանքերին: «Կիրակի մենք ևս մեկ հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում հաստատվել է աջակցությունը մոսկովյան փաստաթղթին»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հարկավոր է, որպեսզի մոսկովյան պայմանավորվածություններն աշխատեն ռեալ կյանքում, ինչի ուղղությամբ աշխատում են:

Նախորդ Լուրը

Ադրբեջանում քրեական գործ են հարուցել WARGonzo-ի հեղինակի դեմ

Հաջորդ Lուրը

ՊԲ–ն հրապարակել է զոհված 51 զինծառայողների անունները

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025
Թուրքիա

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025
Իրան

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Հաջորդ Lուրը

ՊԲ–ն հրապարակել է զոհված 51 զինծառայողների անունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)