05-12-2025 / 07:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի դեմ պատերազմը սկսելուց Ադրբեջանին օգնել են նաև Պակիստանից ժամանած զինծառայողներ. ռազմագերին մանրամասներ է պատմել

2020/10/27 16:21
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի կողմից  գերեվարված ադրբեջանցու հարցաքննության տեսանյութը:

Ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևը հարցաքննության ընթացքում նշել է, որ իրեն նորմալ է զգում, օրվա ընթացքում իրեն երեք անգամ կերակրում են, ջուր են տալիս: «Այստեղ ինձ նորմալ են վերաբերվում, բռնություն չեն գործադրում, խոշտանգումներ չկան: Ձախ ոտքիցս վիրավորվել եմ, ամեն օր վերքս մշակվում է, վիրակապս փոխվում է»,- ասել է նա:

Էմին Բախշալիևը հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Ադրբեջանի Հանրապետությունում հայտարարվել է զորահավաք: «Սույն թվականի ամռանն անցկացվել են համատեղ լայնածավալ զորավարժանքներ, որոնց ավարտից հետո Թուրքիայի բանակից զինվորական կազմ է մնացել Ադրբեջանում: Նաև տեղեկացել եմ, որ պատերազմը սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն Պակիստանից ժամանած զինծառայողները: Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել 3-5 օր, որի նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը: Թուրքիայից ժամանած զինվորականները միայն մեզ հետ չեն անցկացրել, այլ ծառայության բերումով տեսել եմ, որ մյուս ստորաբաժանումների հետ նույնպես նշված Թուրքիայից եկած զինվորականներն անցկացրել են դասընթացներ: Մեր զորամասի ողջ անձնակազմի հետ ընդհանուր 10-15 օր են անցկացվել նշված մարտական պատրաստության դասընթացները: Թուրքերը, երբ մեր զորամաս են ժամանել, մեզ ասել են, որ պատրաստվենք, որ լեռներում պետք է մարտական պատրաստության դասընթացներ անցկացվեն: Մենք տարբեր ստորաբաժանումներով մարտական պատրաստականության դասընթացներ ենք անցկացրել լեռներում, մեզ ասվել է, որ պատրաստվենք պատերազմի, քանի որ առաջիկայում ռազմական գործողություններ են լինելու, պետք է հարձակում գործենք մեր միակ թշնամու, հայկական դիրքերի ուղղությամբ»,- պատմել  է ադրբեջանցի ռազմագերին:

Բախշալիևը նշել է, որ Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, սակայն կոչումներ չեն ունեցել փակցված համազգեստի վրա: «Մենք նրանց դիմել ենք ոչ անունով, ոչ էլ ազգանունով: Ուղղակի դիմել ենք հրամանատար».- մանրամասնել է նա:

Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 20-21-ը զորամասի իրենց գումարտակով դուրս են եկել զորամասից և «Կամազ», «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաներով շարժվել են Գյուլիստանի ուղղությամբ: «Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆաևը մեզ ասել է, որ թշնամու, այսինքն՝ հայկական դիրքերը դատարկ են՝ 5-7 զինծառայողներ կլինեն, հրաման է տրվել գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում:  Հրաման էր տրված՝ ինչքան շատ գրավեինք, այնքան լավ կլիներ»,- պատմել է ռազմագերին:

Նա հավելել է, որ Ադրբեջանը բանակի համար Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր: «ԱԹՍ-ները կառավարվում էին թիկունքից, դրանք թուրքական կամ իսրայելական արտադրության են եղել, թե կոնկրետ ով է կառավարել չեմ տեսել, մենք դրանց կառավարման հետ առնչություն չենք ունեցել»,- հայտնել է Էմին Բախշալիևը:

Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ: Բախշալիևը  պատմել է, որ կան տան բակեր, որտեղ ծառերը շատ են և քաղաքացիական բնակավայրերի ներսում, տների բակերում, որտեղ ապրում են քաղաքացիական բնակիչներ, տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում: Ռազմագերու խոսքով՝  այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել, բնակվել:

Նախորդ Լուրը

Իրանի փոխարտգործնախարարը կայցելի Բաքու, Մոսկվա, Երևան, Անկարա

Հաջորդ Lուրը

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին. տեսանյութ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Ադրբեջան

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025
Հաջորդ Lուրը

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին. տեսանյութ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)