03-02-2026 / 21:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Jpost-ին՝ Իսրայելը տուժելու է Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչներ դաշինքի հետևանքներից

2020/11/03 11:15
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Թուրքիա, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

«Իսրայելը հայտնվել է Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների կողքին՝ աջակցելով Ադրբեջանին Հայաստանի հետ ներկայիս հակամարտությունում, և ի վերջո տուժելու է այդ ոչ սուրբ դաշինքի հետևանքներից»,-The Jerusalem Post–ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն Իսրայելին մեղարել է Ադրբեջանին զինելու մեջ, որը «ցեղասպանություն է իրականացնում ԼՂ-ում հայերի դեմ»: Փաշինյանը նշել է, որ Իսրայելը շատ ակտիվ ներգրավված է հակամարտության մեջ, քանի որ իսրայելական ԱԹՍ-ները ակտիվ կիրառվում են ԼՂ-ի պատերազմում:

«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է հետևյալի մասին մտածի: Վարձկանները, իսլամիստ ահաբեկիչները և Իսրայելն ըստ էության նույն կողմում են, այնպես որ Իսրայելը պետք է մտածի՝  արդյոք դա իրոք հարմար դիրք է»,-ասել է Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով վարձկանների հավաքագրման գործընթացի վերաբերյալ:

Խոսելով Իսրայելի նախագահի՝ Հայաստանին առաջարկած մարդասիրական օգնության մասին, Փաշինյանն ասել է․ «Վարձկաններին զենք վաճառող երկրի՞ մարդասիրական օգնությունը, որը նրանք օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար։ Կարծում եմ՝ Իսրայելը այդ օգնությունը պետք է ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»։

«Իսրայելը պետք է իրեն հարց տա՝ արդյոք ինքը դե ֆակտո չի կռվում վարձկանների հետ ԼՂ-ում: Արդյոք դա իր համար հարմար դիրք է: Եթե այո, Աստված իր հետ: Սակայն ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք ստիպված կլինեք բախվել այդ հետևանքների հետ»,-ասել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ ժամանակի հարց է, մինչ Թուրքիայի «իմպերիալիստական փառասիրությունը» կուղղվի դեպի Իսրայելը:

Հարցին, թե արդյոք նա զգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան սիրիացի վարձկաններին կենտրոնացնելու է Երուսաղեմի վրա՝ վարչապետն ասել է, որ ինքը ոչ թե նախազգուշացնում է որևէ կոնկրետ բանի մասին, այլ «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի ստեղծման մասին և բացերի մասին, որոնք ի հայտ են եկել միջազգային անվտանգության համակարգում», իսկ եթե կան բացեր, միջանցքներ և անցքեր, ինչ-որ մեկը փորձելու է դրանցով անցնել: «Եվ դա պարտադիր չէ, որ լինի մեկ տարածքում կամ երկու տարածքում, երթևեկություն կլինի բոլոր հնարավոր ուղղություններով»,-եզրափակել է Փաշինյանը:

Նախորդ Լուրը

Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Հաջորդ Lուրը

Լիբանանահայ պատգամավորը հանդիպումների ընթացքում քննարկել է թուրք-ադրբեջանական ագրեսիան

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

03/02/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանահայ պատգամավորը հանդիպումների ընթացքում քննարկել է թուրք-ադրբեջանական ագրեսիան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)