07-04-2026 / 22:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան

2020/11/10 11:41
Անվտանգություն, Արցախ

Զինադադարն անխուսափելի էր՝ Արցախը փրկելու համար: Այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով:

Հարությունյանը նշեց, որ կոնսուլտացիաներ է սկսել Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ, մինչև այդ էլ բոլորի հետ կապվել է, շփվել: «Բոլորը պատրաստակամ են համագործակցել: Այսօր արդեն հանդիպել եմ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցչի հետ, Վիտալի Բալասանյանի հետ, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների՝  Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի և այլոց հետ: Եկել եմ մի համաձայնության, որ ցանկացած որոշում պետք է միասին կայացնենք»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ որոշումները դեռ առջևում են:

Արցախի նախագահը վստահեցրեց, որ առաջիկայում կոնսուլտացիների, բոլորի հետ քննարկումներից հետո ավելի մանրամասն կներկայացնի այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն: Հարությունյանը նշեց նաև, որ վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ է ունեցել: «Եվ բոլորն էլ անխտիր միակարծիք էին՝ փորձել ժամանակավոր, թե մշտական զինադադար ունենալ: Չի եղել մեկը, որ ասի՝ ոչ մենք շարունակում ենք պատերազմը, շարունակում ենք կռվել: Բոլորը տեսնում էին, որ չկան այդ ռեսուրսները: Բայց բոլորն էլ այն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը: Դրա համար մենք հասկանում ենք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը, և մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը, քանի որ օրերի ընթացքում, գուցե տասնյակ օրերի ընթացքում կորցնում էինք ամբողջ Արցախը և շատ-շատ մարդկային կյանքեր՝ մանավանդ զինվորների, որոնց ծառայությունը մեր երկրի համար դեռ առջևում է»,-ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց՝ խոնարհվում է բոլոր զոհերի ընտանիքների, հարազատների առջև, ցավ է ապրում: «Շատ-շատ հարազատներ եմ կորցրել այս մի քանի օրերի ընթացքում, արտասվել, իմ ելույթներում կեղծ ժպտացել, որ հասարակությունը չիմանա այն դառնությունները, որը մենք ունենում էինք ամեն օր»,-ասաց նա ու շեշտեց՝ ամեն ինչ դեռ առջևում է:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն էր ստորագրել:

Նախորդ Լուրը

Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը. ՀՀ ՊՆ և ԶՈՒ ուղերձը

Հաջորդ Lուրը

Մարտական ակտիվ գործողությունները դադարեցված են, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պայթուններ Իրանի Խարգ կղզում

07/04/2026
Անվտանգություն

Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև կամուրջը փակվել է

07/04/2026
ԱՄՆ

Իրանը պատասխանել է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին

07/04/2026
Հաջորդ Lուրը

Մարտական ակտիվ գործողությունները դադարեցված են, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կարմիր խաչը կշարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ

07/04/2026

Պայթուններ Իրանի Խարգ կղզում

07/04/2026

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլոր աշխատանքներն ավարտված են լինելու. Ժաննա Անդրեասյան

07/04/2026

Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև կամուրջը փակվել է

07/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)