04-12-2025 / 09:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տարոն Աճեմօղլու․ «Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ականներին էր». Ermenihaber

2020/11/19 11:23
Թուրքիա, Տնտեսություն

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, մասնակցելով Թուրքիայի «Որակի ասոցիացիայի» կազմակերպած 29-րդ կոնգրեսին, Թուրքիայի տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով է հանդես եկել։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը:

Աճեմօղլուն ելույթում նշել է Թուրքիայում տնտեսական ճգնաժամի առկայության մասին, որի հաղթահարման համար առաջարկել է ուժեղացնել ժողովրդավարության հիմքերը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայիս կառավարությունը դժվարանում է գումար գտնել երկրի ներսում և արտասահմանում, որի պատճառը փոխառության ժամկետների կրճատումն է։

Իմ նպատակն է ընդգծել այն, որ Թուրքիայի կառուցվածքային խնդիրներն ավելի են խորացել, քան նախկինում էր։ 1989թ․ մինչև այսօր Թուրքիայում կա զրոյական արտադրողականության աճ։ Չնայած 2007-ից մինչև այսօր տնտեսության մեջ գրանցված աճին, ընդհանուր գործոնի արտադրողականությունը բացասական է եղել։

Աճեմօղլուն հայտնել է, որ Թուրքիան երբևիցե արտահանում չի իրականացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և վերջին 15 տարիներին նույնպես չի զարգացրել տեխնոլոգիական ոլորտը։ Նա այս ոլորտում Թուրքիան համեմատելով աշխարհում զարգացած մյուս պետությունների հետ, նշել է, որ այդ երկրից Չինաստանը, Մալայզիան և Բրազիլիան ավելի լավ զարգացած են։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ 2008թ․ սկսած Թուրքիայում նվազել և նույնիսկ անհետացել են օտարերկրյա ներդրումները, որոնք իրենց հետևանքն են ունեցել տնտեսության որակի վրա։

Անդրադառնալով Թուրքիայի մարդկային ռեսուրսների թեմային’ ասել է, որ նկատելի է հատկապես երիտասարդ բնակչության շրջանում կրթական ցածր ցենզ։

«Թուրքիան այս հարցում հետ է Սաուդյան Արաբիայից, Կոլումբիայից և Արգենտինայից։ Նույնիսկ երիտասարդների 50 տոկոսը չունի ավագ դպրոցի կրթություն։ Դեռ ավելին մաթեմատիկայի և գիտության բնագավառում Թուրքիան միջինից ավելի ցածր մակարդակի վրա է։

Թուրքիան այժմ ավելի վատ դիրքում (վիճակ) է, քան 2000-ականներին էր։  Սկսել է աճել կոռուպցիան։ Ավելի կարևոր հանգամանք է, որ Թուրքիայում փոխվում են օրենքների և պատժամիջոցների բնույթը։

Մինչ Covid-19 համավարակը Թուրքիան Արգենտինայից հետո դարձել էր գնաճի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը»,-հայտնել է նա։

Աճեմօղլուի համոզմամբ՝ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգացել է 1990-2000-ական թթ․, սակայն լուրջ անկում է գրանցել 2010թ․։ 

«Մտքի ազատությունը նույնպես զգալիորեն անկում է ապրել 2007թ․։ Այժմ Թուրքիան ամենաշատ ազատազրկված լրագրող ունեցող երկիրն է։ Թուրքիան վերջին 15 տարում խնդիրներ ունի նաև քաղաքական համակարգում, որոնք անդրադառնում են տնտեսական ինստիտուտների վրա և աճի վատ որակի պատճառ դառնում»,-ասել է տնտեսագետը։

Նախորդ Լուրը

Ֆրանսիայի Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել «ԼՂ Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը թույլ չի տալիս Սիրիային С-300 կիրառել իսրայելական օդուժի դեմ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Թուրքիա

Էրդողանը և Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

03/12/2025
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը թույլ չի տալիս Սիրիային С-300 կիրառել իսրայելական օդուժի դեմ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)