25-10-2026 / 15:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հին Շենն ապաշրջափակվել է։ Մանրամասներ Բերդաձորի տարածաշրջանում տիրող վիճակից

2020/12/16 09:27
Անվտանգություն, Արցախ, Կարևոր

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ։ Ի՞նչ իրավիճակ է այս պահին։

Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։ Համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը։

Այսօր տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանցիները 12 ժամ էին տվել Հին Շենի հարևանությամբ գտնվող Եղծահողի բնակչությանը՝ գյուղը լքելու համար։ Որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը։

Տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակիչներին գյուղը թողնելու համար 12 ժամ ժամանակ էր տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ։

Լրատվամիջոցներում տեղեկություններ ու տեսանյութեր հայտնվեցին, ըստ որոնց՝ ևս 100 հայ է գերեվարվել, որքանո՞վ են այդ տեղեկությունները հավաստի։

Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով։

Նախորդ Լուրը

The Guardian-ն անդրադարձել է ԼՂ պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների վայրագություններին

Հաջորդ Lուրը

Իսրայելական «Երկաթե գմբեթ»-ն այժմ կարող է թևավոր հրթիռներ որսալ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

23/10/2026
Ադրբեջան

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան. ԶԼՄ-ներ

22/10/2026
Անվտանգություն

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները

22/10/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելական «Երկաթե գմբեթ»-ն այժմ կարող է թևավոր հրթիռներ որսալ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)