17-04-2026 / 20:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը ԼՂ

2020/12/22 09:44
Արցախ, Հասարակություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների վիճակը գնահատող անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու համար սպասում է Ադրբեջանի պատասխանին, սակայն Ադրբեջանի իշխանություններին ուղղված խնդրանքները դեռևս հաջողությամբ չեն պսակվել:Այս մասին ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածած հայտարարության մեջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ կոնվենցիայի համաձայն, որին կողմ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: «Հետևաբար, Կազմակերպությունն առաջարկել է ոլորտում իրականացնել անկախ փորձագիտական առաքելություն `նշանակալի մշակութային արժեքների նախնական գույքագրում անելու` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»,-ասված է հայտարարությունում:

Այս առաջարկը ստացել է Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցությունը, ինչպես նաև սկզբունքային համաձայնություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:

2020թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին հանդիպելով ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թ. կոնվենցիայի միջկառավարական հանձնաժողովի անդամները ողջունել են այս նախաձեռնությունը և հաստատել առաքելության անհրաժեշտությունը՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային արժեքների վիճակը: Կոմիտեն կողմերից յուրաքանչյուրին խնդրել է հավատարիմ մնալ առաքելության պայմաններին:

Նոյեմբերի 20-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկներ է ներկայացրել և լայն խորհրդակցություններ է անցկացրել՝ այս առաքելությունն իրականացնելու նպատակով, որը, ըստ կոնվենցիայի, պահանջում է երկու կողմերի համաձայնությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն ասել է. «Դեռևս սպասվում է միայն Ադրբեջանի պատասխանը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն ուղարկի այդ տարածք: Մինչ այժմ Ադրբեջանի իշխանություններին դիմել ենք մի քանի անգամ, սակայն խնդրանքները հաջողությամբ չեն պսակվել: Յուրաքանչյուր անցնող շաբաթ ավելի է բարդացնում մշակութային արժեքների վիճակի գնահատումը, հատկապես առաջիկա շաբաթների ընթացքում սպասվող եղանակի պատճառով: Հրադադարի ռեժիմով բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի: Ժառանգության պահպանումը տևական խաղաղություն հաստատելու կարևոր պայման է: Ուստի մենք ակնկալում ենք, որ Բաքուն կպատասխանի առանց հապաղելու, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում անցկացված կառուցողական քննարկումները վերածվեն գործողության»:

Նախորդ Լուրը

Թուրքիայի ԱԳ նախարարը «ընկերական խորհուրդ» է տվել հույն գործընկերոջը

Հաջորդ Lուրը

Նեթանյահու. Իսրայելի և ԱՄՆ-ի պատվիրակությունների այցը Մարոկկո ուղղված է կապերը կարգավորելուն

Այլ Լուրեր

Հայաստան

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026
Ժամանց

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026
Հայաստան

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026
Հաջորդ Lուրը

Նեթանյահու. Իսրայելի և ԱՄՆ-ի պատվիրակությունների այցը Մարոկկո ուղղված է կապերը կարգավորելուն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանում 5 նոր ջրամբար կկառուցվի

17/04/2026

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

17/04/2026

Մեծամորի ատոմակայանը հաջորդ 10 տարիներին ՀՀ էներգահամակարգում պահելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում

17/04/2026

Պապուաշվիլին առաջարկել է «օտարերկրյա գործակալների» մասին միջազգային օրենք սահմանել

17/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)