Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները որսացել են Համա նահանգի ուղղությամբ արձակված հրթիռների մեծ մասը:
«Մեր ՀՕՊ համակարգերը որսացել են թշնամական (իսրայելական, խմբ.) հրթիռները և ոչնչացրել մեծ մասը»,-ասվում է Սիրիայի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են Լիբանանի օդային տարածքից: Ըստ ՊՆ-ի՝ հարձակման թիրախը, հնարավոր է, Մասյաֆ քաղաքի կենտրոնի մոտ գտնվող գիտահետազոտական կենտրոնն էր: Տուժածների մասին տեղեկություն չկա: